Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով Ռուբիոն սառեցնում է ԱՄՆ-ի բոլոր օգնության ծրագրերը Մեզ ենք ծաղրո՞ւմ, ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ Եվրամիությանը ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով. Ավինյան Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Միջուկային պատերազմը մոտ է․ Շոյգու Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա Զախարովա

Պուտին. Ուկրաինական ճգնաժամը չէր կարող տեղի ունենալ, եթե Թրամփին «հաղթանակը չգողանային»Մեքսիկան թույլ չի տվել միգրանտներ արտաքսող ինքնաթիռի վայրէջքըՄիջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերըԱնհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցենՀամաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի ՀայաստանումԿառավարության գլխավոր քաղաքականությունը՝ բոլորի «կաշիները քերթել»Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա․ ՌԴ ԱԳՆԻրանը բողոք է հայտնել ԱդրբեջանինԹալինի, Արթիկի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԱրկածախնդրություն՝ «բալանսավորման» լարի վրա. «Փաստ»ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. ԼավրովԱլիևի քարոզչության խոսափողներից մեկը սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեինՌուբիոն սառեցնում է ԱՄՆ-ի բոլոր օգնության ծրագրերըՊենտագոնը կարգադրել է կասեցնել իր բոլոր հաշիվներըՈստիկանները հայտնաբերել են Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված, 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ըՀակոբը պայքարել է, որ արցախյան հողը հայկական մնա. ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանն անմահացել է հոկտեմբերի 6-ինՓաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհըԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարությունՊուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչումԽաղատանը զենքի գործադրմամբ խուլիգանության մասնակիցների գործը հանձնել է դատարան, իսկ Ծառուկյանի որդին դեռ հետախուզվում էՃապոնիան նպատակ ունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետՆեպալը կտրուկ կավելացնի Էվերեստ բարձրանալու թույլտվության վճարըՖրանսիան ԵՄ-ին կոչ է անում չխոչընդոտել ֆրանսիական ընկերությունների զարգացմանըԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներինՄեզ ենք ծաղրո՞ւմ, ԵԱՏՄ-ի՞ն, թե՞ ԵվրամիությանըԲարձրակարգ էսկորտուհին բացահայտում է, թե ինչ է կատարվում Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի փակ դռների հետեւումԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԱմիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեինՍիեթլի դատարանը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի հրամանը՝ ի ծնե քաղաքացիությունը դադարեցնելու մասինՀայտնի է 2025-ի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցըՆահապետ Գևորգյանի որդու հարցը քննչական կոմիտեում էՔՊ-ն Գյումրիում հիստերիկ ջղաձգումների մեջ էՀանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղումԵրևանի ծննդատներից մեկը փակվել է. պարզաբանում են Երևանի քաղաքապետարանիցՓետրվարի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով. Ավինյան«Ամեն ինչ կբացահայտվի»․ Թրամփը Ջոն Քենեդիի սպանության մասինԼևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ ԱսատուրովինՄիջուկային պատերազմը մոտ է․ ՇոյգուՓողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման ՍահակյանինՈւկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. ԹրամփՄենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերած օգնությունը․ ԶելենսկիԵՄ-ին ՀՀ անդամակցության օրինագծի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումըՎահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴՓաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը․ Մարիա ԶախարովաԵս կոնդեցի տղա եմ, պարապած խուլիգան․ ՍիրունյանՄարդիկ հեռանում են համակարգից անտանելի վատ աշխատանքային պայմանների պատճառով. Վարդուհի ՍարգսյանՍտամբուլի հայկական վարժարաններից մեկի դեմ զինված հարձակում է տեղի ունեցելԱնդրեասյանի արարքում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ. փաստաբանԵրևանը չի ասել, որ իրեն «Նոյեմբերի 9-ի» փաստաթղթի մաս չի համարում․ Զախարովա
Մամուլ

Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ ժողովրդի անցած բազմահազարամյա պատմությունը լի է բազմաթիվ փորձություններով։ Պատմության ընթացքում մենք ունեցել ենք թե՛ ծանր պարտություններ, թե՛ փառահեղ հաղթանակներ։ Եղել են այնպիսի պահեր, երբ հայերն ունեցել են անհրաժեշտ չափով ուժ, ռեսուրսներ ու զորաբանակ՝ հաղթանակ տանելու համար, բայց պարտություն են կրել՝ ընկնելով օտար նվաճողների ծանր լծի տակ։ Միևնույն ժամանակ, գրանցվել են այնպիսի դրվագներ, երբ թվացել է, թե այդ փոքրաթիվ ուժերով անհնար է կոտրել հակառակորդի դիմադրությունը, սակայն, ի հեճուկս հանգամանքների, հայկական ուժերը մեծ, վճռական ու նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ են տարել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե պայքարի ճանապարհին ինչքան մեծ նշանակություն ունեն առկա տրամադրությունները և բարոյահոգեբանական վիճակը։

Պարզ է, որ պարտվողական տրամադրված որևէ պետություն կամ զորաբանակ ընդունակ չէ հաղթանակ տանելու։ Իսկ այդ տրամադրությունները գալիս են նաև պետության կամ զորքի ղեկավարի տրամադրվածությունից ու դիրքորոշումից։ Ուստի պատահական չէ, որ վճռական պահերին զորապետները կամ թագավորները հատուկ ճառեր են կարդացել զորքին ոգևորելու համար։ Զորականներին առանձին բարոյահոգեբանական ուժ են տվել նաև եկեղեցականների ներկայությունը և ոգևորիչ խոսքերը։ Ու, ընդհանրապես, ողջ պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ուղին հիմնականում աչքի է ընկել հայապահպանության, պայքարի ու հայ ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը միտված իր գործելակերպով։ Դրա համար էլ, երբ հայությունը պետականություն չի ունեցել, բազմաթիվ դրվագներում հենց եկեղեցու շուրջ է հավաքվել ժողովուրդը՝ դնելով ազգային պայքարի հիմքերը։

Այսօր էլ, թեև պետականություն ունենք, սակայն եկեղեցին պայքարի հարցում փորձում է նույն դերակատարությունը ստանձնել։ Հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են պարտվողականության և զիջումների հետ համակերպվելու ուղեցույցով։ Իսկ պարտվողականությունը «պարզաջրվում» է վերջապես խաղաղության դարաշրջան բացելու և նոր պատերազմից խուսափելու հեռանկարով։ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին՝ նշելով, որ եթե չզիջեն, ապա հակառակորդը նոր պատերազմ կսկսի։ Նույն գործելակերպը կիրառվում է նաև Տավուշի 4 գյուղի հարցում։ Այսինքն, իշխանությունները վախ են սերմանում՝ որպես զիջումների այլընտրանք ներկայացնելով սարսափելի պատերազմը։ Պետք է նկատել, որ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին «սկզբունքներ», թե՝ «Արցախը պահել չենք կարող», «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», «պայքարն իմաստ չունի» և այլն։ Եվ իրենց ծրագրերի ճանապարհին պատերազմի դուրս եկան բոլոր ազգային ուժերի, գործիչների, միավորների դեմ:

Ի մասնավորի, դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնելու պահից սկսած իշխանությունները անմիջապես ձեռնամուխ եղան եկեղեցին թիրախավորելուն, որը պատասխանատու պահին կարող է համախմբել հայությանը։ Բայց ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում՝ չնայած այն հանգամանքին, որ փորձ է արվում լռեցնել այդ ձայնը։ Եկեղեցականները պարբերաբար քննարկում են և իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ նախօրեին էլ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդներն ՀՀ իշխանություններին պարտվողական գործելաոճից հրաժարվելու ուղիղ կոչ արեցին։ Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։ Եվ եկեղեցին իրոք այն կառույցն է, որը կարող է ժողովրդին համախմբել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում