Գլենդելի քաղաքապետ է ընտրվել հայազգի Էլեն Ասատրյանը
![](/timthumb.php?src=/disc/03-04-24/a4e9f5e0a6bbbaa3862f36ea718b9b11.jpg&w=708)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Որպես առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թվականին։
Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելեսի մեծությամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդելի քաղաքապետի պաշտոնը:
«Ոչ մի կարևոր բան հեշտությամբ չի ստացվում: Այս հաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք և հաստատակամություն: Մենք շնորհակալություն ենք հայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախյանին և պաշտոնաթող քաղաքապետ Դեն Բրոտմանին ճիշտ վարվելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ այս հաջողությամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը, քանի որ արդյունքներն արտացոլում են արդարությունն ու ներառականությունը: