Կինը մոտ 2 կգ կոկաին է թաքցրել 3-ամյա երեխայի ուսապարկում
![](/timthumb.php?src=/disc/03-04-24/8af986f6fd191e1f4f1a3f93ab9a4f57.jpg&w=708)
Քննիչները 3-ամյա երեխայի ուսապարկում 450 հազար դոլար արժողությամբ մոտ երկու կիլոգրամ կոկաին են հայտնաբերել: Դրա մասին հայտնել են ԱՄՆ Տեխաս նահանգի Մոբայլ շրջանի շերիֆի գրասենյակից:
Ըստ People-ի՝ Մոբայլ շրջանի բնակչուհի Տիերա Տոկորա Հիլլին առանձնատունը երկար ժամանակ մշտադիտարկվել է:
Այնուհետև տունը խուզարկելիս իրավապահները նրա չորս երեխաներից ամենափոքրի՝ 3-ամյա տղայի Nike ուսապարկում՝ շուրջ 450 հազար դոլար արժողությամբ մոտ երկու կիլոգրամ կոկաին են հայտնաբերել:
Հատնաբերվել է ևս մեկ ուսապարկ՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ լցված ընդհանուր քաշով մեկ կիլոգրամ թմրանյութով և երկու ատրճանակ:
Հիլլի ավտոմեքենայում էլ հայտնաբերել են 1,5 կիլոգրամ կոկաին, փոքր քանակությամբ մարիխուանա և հրազենային զենք: