ՀՀ-ում ԵՄ առաքելությունը բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար. Կլաար
![](/timthumb.php?src=/disc/02-04-24/252e30afb98988fc2bb7298d0b88c571.jpg&w=708)
Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար: Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես դա ապահովում է Վրաստանում ԵՄ առաքելությունը՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- գրել է Կլաարը։