Իլոն Մասկը բաժանորդագրվել է դեպրեսիան բուժել խոստացող օգտահաշվին
![](/timthumb.php?src=/disc/29-03-24/bb07fe0480356c3e65f2cee487f2025e.jpg&w=708)
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում այլևս չի հետևում իր նախկին ընկերուհուն՝ երգչուհի Գրայմսին (Քլեր Բուշե)։
Ըստ The Byte-ի՝ մարտի 23-ին Գրայմսը Instagram-ում լուսանկար է հրապարակել իր նոր սիրելիի հետ։ Ըստ լուրերի՝ նոր ընկերը իտալացի դիջեյ Մատեո Միլերին է։
Մասկը, երեք օր անց տեսնելով Գրայմսի գրառումը, դադարեցրել է սոցցանցում նրա օգտահաշվին հետևելը: Նույն օրը միլիարդատերը բաժանորդագրվել է @healyourdepress-ին, որը խոստանում է բուժել անհանգստությունը կամ դեպրեսիան՝ հանդարտեցնող գրառումներով: