Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը Երեւանում Ո՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն Սիմոնյանին Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. Խամենեի Սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾ Իսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումից Մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղար Զախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգում Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով Մենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպան Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո Կասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուՓաշինյանի այսօրվա հանրային ակտիվությունը «սպամ» է հիշեցնումԱԺ նախագահի խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի ենՕր 13-րդ. Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի սակագների բարձրացումը ԵրեւանումՄիասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն ՍիմոնյանինՈ՞նց կարելի է տանջված ժողովրդին նման բան ասել, բա դա սրիկայություն չի՞. Լևոն Քոչարյանը՝ Ալեն ՍիմոնյանինԽորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել․ Հայկ ԿոստանյանՀայաստանը 30 հազար արցախցի է լքել. Արցախի խորհրդարանի պատգամավորՆոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումըՎերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխանԵթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը. ԽամենեիԲաքվի Ռուսական տան և USAID-ի համեմատությունը որևէ քննադատության չի դիմանում. ՊրիմակովՍահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը․ ՀՀ ԱԱԾՍպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ ՀայաստանումԻսկ ԱՄՆ-ում տեղյա՞կ են Փաշինյան-Վենս հանդիպումիցՄենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ կբարձրացնենք Ռուսական տան հարցը. Պուտինի մամուլի քարտուղարԽոշոր հրդեհ Ստեփանավանում. Մոտ 30 մարդ տարհանվել էՀայկ Ղուրշուդյանը զոհվել է պատերազմի առաջին օրը Թալիշում՝ հասցնելով երկու տանկ խոցելԳոհ եմ, որ ինձ ճանաչելով տուգանել են պարեկները․ էկոնոմիկայի փոխնախարարԴատախազությունը կստուգի է Wildberries-ը՝ մերկ խուզարկությունների վերաբերյալ բողոքներից հետոՍանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքովՊրիմակովը հաստատել է Բաքվից նոտա ստանալու փաստը՝ Ռուսական տունը գրանցելու պահանջովՎրաստանում կսահմանափակեն ԶԼՄ-ների ֆինանսավորումն օտարերկրյա աղբյուրներիցԶախարովան՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի կապերով մտահոգված ադրբեջանցի լրագրողին. մնացեք ձեր օրակարգումԹրամփի զավթումները կշարունակվեն այնքան մինչև ինչ-որ մեկը չկանգնեցնի նրանԲուք, ձյուն, մառախուղ. Հայաստանում բազմաթիվ ճանապարհներ փակ ենThe New York Times, Politico և Associated Press լրատվամիջոցները կզրկվեն ֆինանսավորումիցԹուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետովՁյուն, բուք․ սպասվող եղանակի մասինՇունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքինՄենք դեմ ենք Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի. Իրանի դեսպանԱնդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներինՓաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք ենԲաքուն USAID-ի գործունեությունը դադարեցնելու ծանուցում է ուղարկելԱշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում էՏրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում էԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնըԵրևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ ՕկամպոԿասկածելի տեսանյութերը չեն կարող խաթարել երկու երկրների ամուր հարաբերությունները. ՀՀ-ում Իրանի դեսպանՀամայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղելՔաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտելԼարվաճ իրավիճակ տրանսպորտում. վարորդը բորբոքվեցԻրանը կտրականապես դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և ուժի կիրառմանը. դեսպան ՍոբհանիԻնչպես ստեղծել բարդ գաղտնաբառ, որը իսկապես կպաշտպանի ձեզԳիտնականները պարզել են, թե տարվա մեջ և օրվա որ ժամին են մարդիկ իրենց ամենից երջանիկ զգումՍաուդյան Արաբիան կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համարՓրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածՄոլդովայի նախկին նախագահի եղբայրն ազատ է արձակվելԷստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտներըԱՄՆ-ի համար դժվար կլինի վերստեղծել USAID-ի նման որևէ կառույց․ Բիլ Գեյթս
Հայաստան

Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին

 

Ընդհանրապես Հայաստանի գործող իշխանությունների փոխարինող չի Արցախի կառավարությունը, իսկ ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը՝ մեկնաբանելով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար:

«Արցախի օրենսդիր մարմինը իր գործունեությունը շարունակում է, և մենք այս ընթացքում օրենքներում փոփոխություններ ենք արել, կապված տեղահանված լինելուց հետո կուտակային կենսաթոշակների հետ:

Մենք հիշում ենք մի քանի պաշտոնական գրություններ, երբ որ հարցադրում էին արել թե կառավարությանը, թե ԿԲ-ին այդ օրենքի նախագծի մասով և իրենք են ասել, որ իրենք իրավասու չեն, պետք է դիմել Արցախի պետական մարմիններին»,- ասել է նա:

Ըստ Գալստյանի՝ դա նշանակում է, որ Արցախի պետական մարմինները գործում են:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող, Դավիթ Գալստյանն ասաց.

«Երբ որ խոսում են, թե իբր չկա Հայաստանում այլ կառավարություն, իհարկե Հայաստանում կա մի կառավարություն, դա Հայաստանի Կառավարությունն է, իսկ Արցախի ներկայացուցչությունում գործում են գործադիր և օրենսդիր մարմինները, որոնք զբաղվում են հենց արցախահայերի Արցախ վերադարձի մեր իրավունքը պաշտպանելով՝ հույս ունենալով համախմբում կապահովենք, որպեսզի կարողանանք մենք մի օր վերադառնանք Արցախ»:

Դավիթ Գալստյանի պնդմամբ այս գործող իշխանությունների փոխարինող չի այդ կառավարությունը:

«Ինչ վերաբերվում է Արցախի իշխանության վտանգ ներկայացնելուն, ապա դա մանիպուլյացիա է, Արցախը երբևիցե Հայաստանի համար վտանգ չի եղել, և ես տեղին չեմ համարում մեկնաբանել մի մարդու, ով վերջին 1 ամսում 10-ից ավել հակասական ինֆորմացիա է տալիս, մանիպուլացնում հայ ազգին»,- ասել է նա:

Հարցին՝ ինչ սպառնալիքների մասին կարող է խոսք գնալ, որի մասին Փաշինյանն ասում էր այսօրվա նիստում, Գալստյանը պատասխանեց,

«Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:

Փաշինյանը ընդունում է, որ Արցախի պատերազմի թիվ մեկ պատասխանատուն ինքն էր, բայց մեղավոր չի: Երևի, այս պահին իշխանությունը պահելու համար այդպես խոսեց, որին մեկնաբանություն անել չեմ կարող: 2020 թվականից հետո, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն միտված է իր իշխանությունը երկարաձգելու համար, այլ կերպ այդ հայտարարությունները բանականությունից ոչ զուրկ մարդու մոտ չի տեղավորվում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա, անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին:

Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն»: