«Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին
![](/timthumb.php?src=/disc/28-03-24/ed77718e9dd7488fb0d97d6d23cd6e31.jpg&w=708)
Երևանի քաղաքապետարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը գարնան առաջին ամիսն ավարտում է հզոր ձեռքբերումով։
Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրել են այսպիսի մի լուր․ «Վարչական շրջանի և ‹‹Մակու›› համատիրության համագործակցության արդյունքում Օհանով 7 շենքի բակում տեղադրվեց դիտահորի բացակա կափարիչը»:
Գրառման տակ օգտատերերը ծաղրում են՝ կոչ անելով Ավինյանին մասնակցել կարմիր լենտի կտրման արարողությանը։