Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը Բայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Այսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն է Բերման են ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողները Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարար Ալեն Սիմոնյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը, որի մեջ է նաև իր մորը սպասարկող «Prado»-ն (տեսանյութ) Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից փաստաթուղթ չենք ստացել. Լավրով Լավրովը մեկնբանել է Փաշինյանի հայտարարությունները Ծիծաղելի և անհեթեթ է թվում այդ ամենը. Լևոն Քոչարյանը՝ Հովիկ Աղազարյանի դեպքի մասին Բաքուն հրաժարվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից. ԶԼՄ-ներ Հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարարի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ

Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լՔՊ-ն Գյումրիում սցենար է փոխում. ժողովրդին կխաբեն անկուսակցական թեկնածուովՌուսաստանն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Սիրիայի տարածքըԱբովյան-Գետամեջ ճանապարհին «MAN»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվելՏխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանությունԵԽ Նախարարների կոմիտեն պահանջում է Ադրբեջանից կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռըՊուտինը համաձայնել է «Орешник»-ը տեղակայել Բելառուսի տարածքումԲայդենն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՈվքեր են Գյումրու քաղաքապետի թեկնածուներըԹուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմըԻնչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի ԴավթյանըԼուկաշենկոն ՌԴ նախագահ Պուտինին խնդրել է Բելառուսում «Орешник» տեղակայելԾանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ ՀՀ-ն այսօր ունի 1 ներկայացուցիչԱյսօր Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցն էԲերման են ենթարկվել քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողներըԱնհիմն հայտարարությունները արդեն դարձել են կրկնվող երևույթ. Գեւորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին13 հազար տարի առաջ Ամերիկայի բնիկ ժողովրդի սննդի հիմնական աղբյուրը մամոնտներն էին. Science AdvancesForbes-ի միլիարդատերերի ցանկում ընդգրկված «լեգենդար» նարկոբարոնը 25 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվելՄուգ շոկոլադը կարող է զգալիորեն նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը. BMJԳիտնականները հայտնաբերել են պարացետամոլի գերդոզավորումը հայտնաբերելու միջոց՝ ստուգելով թուքըՄիանձնուհին ձերբակալվել է ամենահզոր մաֆիայի հետ կապերի համարTesla-ն դանդաղեցրել է Cybertruck-ի թողարկումը՝ մարտկոցների մատակարարմանն առնչվող խնդիրների պատճառովԱշխարհի լավագույն դարպասապահների տասնյակըԿարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես. Նիկոլին կենդանի ես ասում. սպառնացել են երգահան Տիգրան ԱվետիսյանինՊուտինը ժամանել է Մինսկ2025-ին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց. Ալեն ՍիմոնյանՀայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ. ՌԴ փոխարտգործնախարարՌուսաստանը ցանկանում է նորմալ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ․ ԼավրովԱլեն Սիմոնյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը, որի մեջ է նաև իր մորը սպասարկող «Prado»-ն (տեսանյութ)«Միջազգային իրավունքը» ծառայում է բացառապես ուժեղ երկրների շահերին. Արա Պողոսյան«Արևմտյան Ադրբեջան» ՀՀ-ի տարածքում երբևէ գոյություն չի ունեցել, ուստի չեն կարող լինել «արևմտյան ադրբեջանցիներ». ՈսկանյանԱՄՆ-ն աջակցում է ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանն ու բարեկեցությանը․ Լլոյդ Օսթինը՝ ՊապիկյանինԱմանորից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը. ՊուտինՄի՛ դատիր, որ չդատվեսԱրարատի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգnւթյnւն կատարելու համարՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «ղ/աղբանոց»Ղրիմը կլիներ Ուկրաինայի մաս, եթե չլիներ 2014-ի hեղաշրջումը. ԼավրովԶորակոչի բաժնի պետը 23 հազար դոլար կաշառք է ստացելՓրայմերիզը թոզփչոցի էՀրդեհ՝ ավտոմեքենայում. կա տուժածԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՇանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարներից էԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության որոշ անդամների նկատմամբՍալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր հնչեցրած «հայկական կարուսել» արտահայտության մեջ էթնիկական ենթատեքստ չի եղելՀայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ ԻնֆոգրաֆիկաԱխուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել. հարազատերը բժիշկներին են մեղադրումWildberries-ից ապրանքներն այսուհետ կարելի է վերադարձնել պատվերների տրամադրման ցանկացած կետՆիքոլ Քիդմանը խոստովանել է, որ իրեն դուր է գալիս, երբ իրեն 57 տարեկանում «սեքսուալ էակ» են համարում
Թոփ-լուրեր

Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել

«Հետք»-ը գրում է. Վերջին 3 տարվա ընթացքում 9 նախարարություն միասին աշխատողներին վճարել են ընդհանուր 436 մլն 408 հազար դրամ որպես հարկադիր պարապուրդի գումար։ 49 դատական գործով դատարաններն արձանագրել են, որ նախարարությունների պաշտոնատար անձինք օրենքի խախտումով են աշխատանքից ազատել աշխատակիցներին, հետևաբար պարտավոր են հատուցել նրանց ամբողջ պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով։ Գումարները վճարվել են պետական բյուջեի միջոցներից, այսինքն՝ հարկատուների հաշվին։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի նախկին տեղա­կալ, այժմ փաստաբան Արսեն Համբարձումյանը ևս «տուժածներից» է։ 2019-ին նա հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Արդարադատության նախարարության՝ վերջնահաշվարկ կատարելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, ինչպես նաև միջին ամսական աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար բռնագանձեու պահանջով։ Ա. Համբարձումյանի հաշվարկներով՝ իր ամսական միջին աշխատավարձը կազմել է 631 հազ. 454 դրամ:

2021-2024թթ. ընթացքում Արսեն Համբարձումյանը հարկադիր պարապուրդի համար ամենախոշոր փոխհատուցում ստացած անձն է։ Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Արսեն Համբարձումյանին 26 մլն 264 հազար դրամ է վճարվել որպես հարկադիր պարապուրդի գումար:

Վարչական դատարանը մասնակի բավարարել է հայցը: Արձանագրվել է, որ Արսեն Համբարձումյանն աշխատանքից ազատվել է օրենքի խախտմամբ, և որպես հետևանք պարտավորեցրել է նախարարությանը նրան վճարել միջին աշխատավարձի գումարը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 15.06.2018թ.-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նախկին աշխատանքում վերականգնելու պահանջը դատարանը մերժել է, Ա. Համբարձումյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Բողոքը բավարարվել է, եւ՝ Արսեն Համբարձումյանը վերականգնվել է նախկին պաշտոնում։


Ա․ Համբարձումյանը «Հետք»-ին ասաց, որ վերականգնվելուց հետո նախկին պաշտոնում աշխատել է մեկ շաբաթ, ապա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Համբարձումյանը դատարանում պնդել է, որ 2018 թվականի հունիսի 15-ին իրեն անհիմն են ազատել աշխատանքից։ Նշել է, որ Քրեակատարողական ծառայության նոր պետի՝ Արտյոմ Մխոյանի նշանակումից հետո աշխատանքի ներկայանալով՝ տեղեկացել է, որ իր պաշտոնին նշանակվել է այլ անձ, սակայն ինքը չի ստացել որևէ իրավական փաստաթուղթ իր աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների դադարման վերաբերյալ:

Քանի որ Քրեակատարողական ծառայությունն Արդարադատության ենթակայության ներքո է, նախարարությանը խնդրել է հայտնել՝ արդյոք դադարեցվա՞ծ են իր աշխատանքային հարաբերությունները նշված կառույցում, եթե այո, ապա տրամադրել ազատման հիմքը՝ հրամանը։

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ առաջնորդվել են «Հանրային ծառայության մասին» օրենքով, ըստ որի՝ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի հաստիքը համարվում է պետական վարչական պաշտոն։ Եվ Արսեն Համբարձումյանն անմիջական ղեկավարի, այսինքն՝ ծառայության պետի նշանակման օրվանից համարվել է ժամանակավոր պաշտոնակատար և նույն օրենքի ուժով մեկ ամսվա ընթացքում քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում պետք է կատարվեր նոր նշանակում: Հետևաբար, հայցվորի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի փոփոխության և նրա զբաղեցրած պաշտոնում այլ անձի նշանակման փաստերով Արսեն Համբարձումյանն օրենքի ուժով համարվել է զբաղեցրած պաշտոնից ազատված:


Համբարձումյանի դիրքորոշումն այն է, որ նախարարությունը պետք է առաջնորդվեր «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքով, որը, ի տարբերություն «Հանրային ծառայության մասին» օրենքի, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին դիտարկում է որպես քրեակատարողական ծառայող և, ըստ դրա՝ հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից։

Դատարանն արձանագրել է, որ այս վեճի հիմքում կա իրավական հակասություն (իրավական կոլիզիա), քանի որ երկու գործող օրենքները նույն հարցի վերաբերյալ տարբեր մոտեցում ունեն։ Դատարանը որոշել է այս գործով ընդունելի և կիրառելի համարել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի կարգավորումները, քանի որ այդ օրենքն ավելի վաղ է ընդունվել։ Այս հիմքով էլ դատարանը բավարարել է Արսեն Համբարձումյանի հայցը։

Նշենք, որ հետագայում՝ 2020 թվականին, ԱԺ-ն ընդունեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալները համարվեցին պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:


Թեև վարչական դատարանը պարտավորեցրել է Արդարադատության նախարարությանը վճարել Արսեն Համբարձումյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը, սակայն նույն պաշտոնում վերականգնելու անհնարինություն է տեսել, քանի որ ներկայումս «քրեակատարողական վարչության պետի տեղակալ» հաստիք այլևս գոյություն չունի, այն դարձել է «քրեակատարողական ծառայության պետի տեղակալ»։

Վերաքննիչ վարչական դատարանը մասնակիորեն բեկանել է ստորադաս դատարանի վճիռը՝ Արդարադատության նախարարությանը պարտավորեցնելով Արսեն Համբարձումյանին վերականգնել իր նախկին պաշտոնում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձի չափով գումար:

Արսեն Համբարձումյանը նաև պահանջել էր մինչև դատարանի վճռի փաստացի կատարումը կետանցված յուրաքանչյուր օրվա համար բռնագանձել վճարման ենթակա աշխատավարձի 0.15 տոկոսի չափով տուժանք, ինչը մերժել էին երկու ատյանները: Վճռաբեկ դատարանի 2023թ․ մայիսի 11-ի որոշմամբ՝ այս մասով բողոքը թողնվել է առանց քննության։

«Հետքն» ուսումնասիրել է 2021-2024թթ․ հարկադիր պարապուրդի վճարման պահանջով նախարարությունների աշխատակիցների դատական գործերը։ Թեև 2024թ․ ընթացքում ևս գումարներ են վճարվել աշխատանքից անհիմն ազատված աշխատակիցներին, սակայն դրանք վերաբերում են նախորդ տարիներին սկսված դատական գործերին։

Հարկադիր պարապուրդը ոչ աշխատողի մեղքով ստեղծված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները:

Հարկադիր պարապուրդի համար որևէ հատուցում չեն վճարել միայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարությունները։ Փոխհատուցումները վերաբերում են կենտրոնական ապարատի աշխատողներին, ՊՈԱԿ-ներն այս վիճակագրության մեջ ներառված չեն։

Փոխհատուցումների առյուծի բաժինը Ներքին գործերի նախարարությանն է, որը 3 տարում 91 մլն 400 հազ․ դրամ է վճարել հարկադիր պարապուրդի համար՝ ընդամենը 10 դատական գործով։

Ներքին գործերի նախարարին գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ արդյոք նշանակվել են ծառայողական քննություններ աշխատանքից ազատման դեպքերի առնչությամբ, և քանի աշխատակից է ենթարկվել պատասխանատվության՝ օրենքի խախտումներ թույլ տալու համար: Նախարարությունից գրավոր հայտնել են, թե հարցերին պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում՝ մինչև ապրիլի 19-ը:

Երկրորդ ամենաշատ փոխհատուցում վճարածը Արդարադատության նախարարությունն է, որը 2021-2024թթ․ ընթացքում 6 դատական գործով հատուցել է 78 մլն 900 հազ․ դրամ։ Նախարարության դեմ ևս 9 դատական գործ կա դատարանում, որոնցով վճիռ դեռ չի կայացվել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 73 մլն 400 հազ. դրամ է վճարել աշխատանքից ազատված աշխատակիցներին հարկադիր պարապուրդի համար, ևս 15 դատական գործ ընթացքի մեջ է։ Ֆինանսների նախարարությունը 4 դատական գործով հատուցել է 71 մլն 500 հազ․ դրամ, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ 42 մլն 500 հազ․ դրամ։

«Նշված գործերի մեծամասնությունը, որոնք քննվում են Վարչական դատարանում, կապված է 2021 թվականին Միասնական սոցիալական ծառայության կազմավորման հետ, համաձայն որի՝ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներն անցել են Միասնական սոցիալական ծառայությանը։ Կայացած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջացած դատական այս գործերի ընթացքն ու վճարումների գործընթացները շարունակվում են մինչ օրս»,- հայտնում է նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը 34 մլն 100 հազ․ դրամ է վճարել 3 դատական գործի շրջանակներում, 2 գործ դեռ ընթացքի մեջ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հատուցել է 28 մլն 300 մլն դրամ՝ 2 դատական գործով, ևս 2 գործ ընթացքի մեջ է։

Առողջապահության նախարարությունը 1 դատական գործով վճարել է 13 մլն դրամ, ևս 2 գործ ընթացքի մեջ է, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ 3 մլն 300 հազ․ դրամ։ Այս նախարարության դեմ ընթացքի մեջ է ևս մեկ դատական գործ։

436 մլն դրամը միայն վերջին 3 տարվա ընթացքում վճարված փոխհատուցումն է: Եվս 32 անավարտ գործերով ևս կլինեն փոխհատուցվողներ:

hetq.am