Հայաստանում գրանցվել է կարմրուկի 120 դեպք
![](/timthumb.php?src=/disc/04-03-24/fc640e848ecdc47eac279393492dfc58.jpg&w=708)
Հայաստանում 2024 թվականի մարտի 4-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 120 է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 120 դեպքից 87-ը երեխա է, 33-ը՝ մեծահասակ: 5 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 96-ը:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականի դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:
![](/disc/04-03-24/bf3dbf4bbfe4305c76b8affa19de6a9f.jpg)