Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար պայքարելու համար, զենքով սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում. Լեւոն Քոչարյան
Ինձ ու մյուսներին դատում են Արցախի համար պայքարելու համար, իսկ զենքով սահմանը հատած ադրբեջանցուն չեն դատում: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ հայտարարությունը՝ ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։