Այսօր՝ 13 ապրիլի 2024թ., 00:00
Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան Հովիվ է՝ ինչ իմանա, թե սահմանը որն է, 1-2 մ անցել է՝ կրակել են. Հովսեփյանը՝ նախօրեի միջադեպի մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, սպասվում են տեղումներ Տնային կալանքը, 40 մլն գրավն ու 30 երաշխավորությունը բավարար են, որ փոխվի Աշոտյանի խափանման միջոցը Խաբու’մ եք, թե իբր բարձրացրել եք զինվորականների աշխատավարձերը, անգամ համազգեստը չկարողացաք փոխել Ներկայիս իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով Ինչո՞ւ է ընկերությունը հրաժարվել Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական վարույթով պետական բյուջե է վերականգնվել 250 մլն դրամ Նախորդ անգամ կասկածեցիք, գնացիք ստուգեցիք՝ տեսաք, որ ես ճիշտ եմ. Պատգամավոր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյանը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին Երիտասարդների մոտ կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան Սերժ Սարգսյանի թիմակիցները Նիկոլ լսելու ցանկություն չունեն Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Կգա այն պահը, երբ էլ ավելի ծանր վիճակում կհայտնվեն թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը. Գևորգ Դանիելյան Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House Արարատ Միրզոյանի դատն է եղել․ մանրամասներ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը Այդ «բնապահպաններին» բացառապես այլ հարցեր են հետաքրքրո՞ւմ Վարչապետի ավտոշարասյունը ոչ միայն կարմիր լույսի տակ չի կանգնում, այլեւ մարդ է սպանում ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է հավելյալ $33 միլիոն ներդնել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության զարգացման համար ՀՀ-ում քաղբանտարկյալների թեման միջազգային հարթակների ուշադրության կենտրոնում է ԱԺ-ն շարունակում է կառավարության ծրագրի 2023-ի կատարողականի զեկույցը (տեսանյութ) Ադրբեջանը մերժում է իրավական բոլոր փաստաթղթերը ԱԺ օթյակում Փաշինյանի «ախրանայի» պատճառով մնացած երեխաների ինքնազգացողությունը վատացել է Սեփական կարիքները պետական բյուջեի հաշվին
Հարցում

ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, մեկ երկրում վճարված եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուսում եկամտահարկի հաշվարկից

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել՝ «Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն» վերտառությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք թռիչքաձև աճում են ներդրումային ռիսկերը, զուգահեռաբար՝ թռիչքաձև աճում է պետական պարտքը։ Մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը։

Անկախությունից հետո՝ 27 տարում ձևավորվել էր 6,7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով պետական պարտք, իսկ այս իշխանության կառավարման հինգուկես տարում պետական պարտքն աճել է 5,1 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 75,4%-ով: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունը պետական պարտքն ավելացրել է 1800 ԱՄՆ դոլարով։

2023թ.-ին միայն կառավարության պարտքի գծով վճարված տոկոսավճարները աճել են շուրջ 30%-ով և կազմել են 253,4 մլրդ դրամ կամ՝ տվյալ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11%-ը, ընդհանուր ծախսերի՝ 10%-ը, սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին հատկացված միջոցների՝ 36%-ը։

2023թ.-ին արտերկրից արտարժույթի մուտքերի և ելքերի չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) արդեն էապես նվազել է՝ 1,1 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 41%-ով՝ նախորդ տարվա համեմատ։

Խորանում են տնտեսության իրական հատվածի բացասական միտումները, աճում են պլանավորված հարկային մուտքերի ապահովման ռիսկերը։ Այս պատճառով է, որ իշխանությունն արդեն համատարած նախաձեռնել է հարկ «քերթելու» և «հարկային տեռորի» բացահայտ քաղաքականություն։

Հիմա հերթը հասել է արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների անօրինական հարկմանը։ Եվ այս նպատակին հասնելու համար հիմա էլ շանտաժով, հանրությանը մոլորեցնելով՝ պառակտում են, այս անգամ իրար հակադրելով ներսում և դրսում աշխատող և հարկ վճարողներին։

ՌԴ-ի հետ ՀՀ-ն ունի երկկողմանի հարկումը բացառող համաձայնագիր, որի համաձայն՝ փոխադարձության սկզբունքով մեկ երկրում վճարված եկամտահարկը, շեշտում եմ՝ եկամտահարկը պետք է ամբողջությամբ նվազեցվի մյուս երկրում եկամտահարկի հաշվարկից։ Այսինքն՝ լրացուցիչ եկամտահարկ կարող է առաջանալ, եթե աշխատուժը տվող երկրի եկամտահարկի դրույքաչափը բարձր է աշխատուժ ընդունող երկրից։

2013թ․-ին կատարված օրենսդրական փոփոխության համաձայն՝ ՀՀ-ում միացվեցին եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները։ Ձևավորվեց միասնական նոր հարկատեսակ՝ եկամտային հարկ անվամբ։ Սա այլևս նույնական չէ ՌԴ-ում գործող եկամտահարկի հետ, քանի որ վերջինս չի ներառում պարտադիր սոցիալական ապահովության վճարները։

Այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացին ՌԴ-ում վճարում է եկամտահարկ 13% դրույքաչափով, դրան գումարած այդ երկրում օրենքով սահմանված սոցիալական վճարները։

ՀՀ իշխանությունները, անտեսելով սոցիալական վճարներ վճարած լինելու հանգամանքը, կրկնակի հարկում են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կիրառելով ՀՀ եկամտային հարկի 21% ոչ համարժեք դրույքաչափը, որը փաստորեն բարձր է ՌԴ-ում գործող եկամտահարկի 13%-ից, քանի որ ներառում է նաև նախկին՝ սոցիալական ապահովության պարտադիր վճարները։

Ի դեպ, մինչև հարկային այս փոփոխությունները՝ ՌԴ-ի հետ համարժեք գործող ՀՀ եկամտահարկի նվազագույն դրույքաչափը կազմել է 10%, իսկ միջին դրույքաչափը գրեթե նույնական է եղել ՌԴ-ում գործող եկամտահարկի դրույքաչափին։

Եկամտահարկի համարժեքության ապահովման այս խնդիրը պետք է օր առաջա լուծվի՝ համապատասխան օրենսդրական փոփոխություններով, այլ ոչ թե մեր հայրենակիցներին մոլորեցնելով, շանտաժի ենթարկելով կամ նրանց «գլխի տակ փափուկ բարձ դնելով»։

Պե՛տք է արդարացիորեն բացառել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կրկնակի հարկման անօրինական պահանջը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan