Ամեն ինչ պետք է անես` երկրի պատիվը բարձր պահելու համար․ Արթուր Դավթյան
![](/timthumb.php?src=/disc/01-03-24/7ca11729855081f90d092a8614735dcf.jpg&w=708)
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքները:
«Իսկապես, դժվար է անընդհատ ոսկե մեդալ նվաճել, քանի որ դրա համար անդադար լավ մարզավիճակում պետք է լինես: Ես տևական ժամանակ բուժվում էի վնասվածքից: Այս հավաքի ժամանակ միայն մի քիչ ուշ հաջողվեց մարզավիճակս կարգի բերել: Բայց հաղթանակը հեշտ չի տրվում, ամեն ինչ պետք է անես` երկրի պատիվը բարձր պահելու համար: Այստեղ բարդությունը նրանում է, որ դու կարողանաս ինքդ քեզ հաղթես: Այժմ վնասվածքներ չունեմ, աշխարհի առաջնությունից հետո ամբողջապես վերականգնվել եմ: Բայց սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է»,- մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Դավթյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։