Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դժվար ճանապարհով․ Բերբոք
![](/timthumb.php?src=/disc/01-03-24/6bc9e3329b2c11f00b2ad21340c75145.jpg&w=708)
Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են խաղաղ պայմանագրի կնքմանն ուղղված՝ համարձակ և, միևնույն ժամանակ, դժվար ճանապարհով։ Այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։
"Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցությունների անցկացմանն ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է", - ասել է Աննալենա Բերբոքը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը, որը շարունակվել է նաև այսօր։