Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունը Վենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվեն Շուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Լա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ Փաշինյանին Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Հնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համար Ռոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումը Վրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան

Ֆինլանդիայում Հիտլերին առաջադրել են՝ որպես տեղական ընտրությունների թեկնածուԳյումրիում 5 մեքենա է բախվել. վարորդներից 1-ի կյանքը փրկել չի հաջողվել, տnւժածներից 3-ը փրկարարներ ենԽաղաղության պայմանագրի կնքման շահերը վեր են Զելենսկու լեգիտիմությունից․ ԿրեմլՌումինիան Ուկրաինայի հետ սահմանին միջադեպի պատճառով՝ օդ է բարձրացրել կործանիչներըԱխլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ, արևային պանելներՓաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքըԼոռիում մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացածՀայաստանը խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ մեկնաբանությունըԳրենլանդիայում արբանյակային կապի խափանում էՎենսը հայտնել է միջուկային պատերազմի սպառնալիքի մասին, եթե մարտական գործողություններն Ուկրաինայում ձգձգվենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՇուտով կավարտվի Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնանորոգումըԹուրքիան հերքել է 6 օդանավ զենք Պակիստան ուղարկելու մասին լուրըԲաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստըԿրեմլ․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն են փոխանակում գոյություն ունեցող ուղիներովԼա՞վ չէր, քեզ ասեին դավաճան, բայց այս հետևանքները մենք չունենայինք. Քոչարյանը՝ ՓաշինյանինՊուտինը կոչ է արել պայքարել «նացիստական ​​հանցագործությունները արդարացնողների» դեմԻնչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարներըԿոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ ԳաբրիելյանըՔասախ գետն ընկած արցախցի 4-ամյա Նոյը ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ ողբերգական դեպքից (տեսանյութ)Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասինՀինգերորդ գիշերն անընդմեջ հրաձգություն է գրանցվել Հնդկաստանի և Պակիստանի սահմանինՀնդկաստանը նախատեսում է փակել օդային տարածքը Պակիստանի համարԶբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառովՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպшռնացել է ինձ. Արթուր ՉախոյանՌոբերտ Քոչարյանը հնարավոր է համարում ընդդիմության համախմբումըԼատվիան անօդաչուների հերթական խմբաքանակն է ուղարկում ՈւկրաինաՎրաստանը՝  որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԵրևանում թղթախաղի ժամանակ խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. վնասը շուրջ 279 հազար եվրո էԶելենսկին մերժել է մայիսի 9-ի առիթով Պուտինի հրադադարը եւ անհապաղ 30-օրյա հրադադար պահանջելԿանադայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՌոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասինԴուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. ՔոչարյանԳյումրիում պարեկների են ծեծել«Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի». ՔոչարյանԱյս քրիստոնյաներն արժանի են հալածանքներից պաշտպանություն ստանալուն. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կոչըՀայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը«Lվացք էր ուզում փռել, պատշգամբը փլվեց». մանրամասներ Շենգավիթի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզումիցՂարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ ԱլիևինՇտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոնՄասկը կարծում է, որ հինգ տարի հետո ռոբոտները կարող են գերազանցել լավագույն վիրաբույժներինՎատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համարԱնչելոտի, Կլոպ, Ալոնսո․․․ Անգլիական ակումբը նոր մարզիչ է ընտրումՕնլայն բուլինգի դեմ. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հիշում են զոհերինԵրևանում կրկին հնչել են կրակոցներ. անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըԱնաստասիա Վոլոչկովան կռվել է իր փեսայի՝ Նիկիտա Գրիգորյանի հետԺիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով

Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․, Ի՞նչ է կատարվում Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ինչպե՞ս քանդել դպրոցը, պետությունը․․․
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում ո՛չ արշալույսներն են խաղաղ, ո՛չ մայրամուտները։ Դպրոցը փոթորկում է։ Երեկ հարյուրից ավել ծնողներ հավաքվել էինք դպրոցում` հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ի՞նչու են դպրոցի բազմավաստակ, փորձառու ու սիրված ուսուցիչները հեռանում դպրոցից, ինչու՞ են միանգամից երեք փոխտնօրեն ազատման դիմում գրել։

Այդ դպրոցում են սովորում իմ երկու երեխաները։ Դեռ 2-3 տարի առաջ Զարյանն օրինակելի դպրոց էր։ Ծնողները հպարտանում էին այդ դպրոցով։ Իսկ հիմա՞․․․ Նոր տնօրենի նշանակումից հետո ամեն ինչ փոխվեց։ Դպրոցն անճանաչելի է դարձել։ «Դաս չեն տվել, ուսուցիչ չունենք, նոր ուսուցիչ է եկել․․․․ պա՛պ, մի հատ էս դասը կբացատրե՞ս, դասատուի բացատրածից բան չհասկացա։» Ու բնական է, որ ծնողները երեխաներին մասնավոր պարապմունքի են ուղարկում․ դպրոցը գիտելիք չի տալիս։

Հավաքվեցինք դպրոցի բակում։ Տնօրենի ու ուսուցիչների հետ հանդիպում էինք պահանջում։ Դպրոցում մանկխորի նիստի էր։ Մեկ ժամ, երկու ժամ․․․ կրքերը բորբոքվում էին։ Մարդիկ ամեն ինչ թողել, եկել էին դպրոց։ Տնօրենը նիստ էր անում։ Հետո ժամանեցին․․․․ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ։

Վերջիվերջո դռները բացվեցին։ Տնօրենը դա փորձեձ ներկայացնել որպես «ներխուժում»։ Հասկացրեցի, որ բառերին հետևի, որևէ մեկը որևէ տեղ չի երխուժել։ Բյուրոկրատիայի օրենքով՝ տնօրեն Նվարդ Հովսեփյանը նախ փորձում էր իր կաբինետ տեղափոխել հանդիպումը (մոտ հարյուր հոգու հետ !!!!), հարցն ուսումնասիրել և այլն։ Տնօրենը նույնիսկ չէր գիտակցում, որ դպրոցում առաջացած ճգնաժամը դպրոցի ներքին խնդիրը չէ։ Դպրոցում տիրող գաղջ մթնոլորտը, ուսուցիչների հոսքը խիստ բացասաբար են ազդում երեխաների առաջադիմության ու վարքի վրա, վտանգում են երեխաների ապագան։ Բայց տնօրենին դա ավելի քիչ էր հետաքրքրում, քան հանդիպման լուսաբանումը լրատվամիջոցներում կամ սփռումը սոցիալական ցանցերում։ Ի դեպ, տնօրենը, ով գեստապոյական ոճով արգելում էր հանդիպման լուսաբանումը՝ հղում կատարելով «օրենքի» վրա, այդպես էլ չկարողացավ հոդաբաշխ բացատրել, թե որ օրենքն ի նկատի ուներ․ աում է՝ իրավաբան չէ։

Հանդիպումը սկսվեց լարված մթնոլորտում։ Տիկին Հովսեփյանի վերակացուի ոճը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենար հանդիպման վրա։ Սակայն, տեղի ունեցավ անսպասելին․ պատասխանատու պաշտոն զբաղեցնող ղեկավարը, պարզվում է զրո հանդուրժողականություն ուներ քննադատության նկատմամբ։ Նա գերադասեց վիրավորվածի կեցվածքով դուրս գալ դահլիճից և չպատասխանել իրեն տրված և տրվելիք հարցերին։ Եթե մինչև այդ դեմարշը լուծում գտնելու հույս կար, ապա այդ քայլից հետո իրոք պարզ դարձավ, թե ինչու փորձառու մանկավարժները չեն ցանկանում հետն աշխատել։ Մարդիկ ժամերով սպասում են հանդիպման, իսկ նա նեղացածի դերի մեջ է մտնում ու դուրս գալիս։ Սա արհամարհանքի ու անարգանքի բարձրագույն դրսևորում է։ Ղեկավար, ով չի կարողանում զսպել էմոցիաները, ով իր նկատմամբ որևէ քննադատություն չի հանդուրժում փորձանք է հաստատության և ենթակաների գլխին։ Նման ղեկավարից պետք է անմիջապես ազատվել․․․

Իսկ հետո ավելի հետաքրքիր բաներ սկսեցին ի հայտ գալ։ Պարզվում է տեսչական մարմնի ստուգման արդյունքում միլիոնավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել։ (Դրանց մասին նույնիսկ մամուլում հրապարակումներ կան։) Միգուցե՞ հենց այս արձանագրումներն են տիկին տնօրենի ագրեսիվ վարքագծի պատճառը։ Կարծում եմ այո։

Ծնողները ստորագրություններ են հավաքում, որ դիմեն քաղաքապետարան և ԿԳՄՍ՝ տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով։ Հուսամ, այս երկու գերատեսչություններն ականջալուր կլինեն ծնողների պահանջին, այլ ոչ թե կզոհեն դպրոցը հանուն դպրոցի տնօրենի պաշտոնավարման․․․
Կողքի մարդու համար սա կարող է մի մասնավոր դեպք թվալ․ կոնֆլիկտ դպրոցի կոլեկտիվում․․․ Ո՛չ։ Կոնկրետ մեկ դպրոցի օրինակով, իմ երեխաների, մեր ընտանիքի օրինակով տեսնում ենք, թե ինչպես է քանդվում դպրոցը, կրթական համակարգը։ Իսկ, չկա դպրոց, չկա պետություն։ Կրթական համակարգը փրկության կարիք ունի։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի Նաիրի Զարյանի անվան հ130 հիմնական դպրոց ՊՈԱԿ