Ալիևն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
![](/timthumb.php?src=/disc/17-02-24/16e46c572ed1e7724391d406e2a76381.jpg&w=708)
Փետրվարի 16-ին Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ալիևը հանդիպել է նաև Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ։