Կրակոցներ՝ Երևանում․ ոստիկանները հայտնաբերել են կրակոցներ արձակողին ու ատրճանակը
![](/timthumb.php?src=/disc/12-02-24/3762e6ec32a1accab02fa1a572a5fa56.jpg&w=708)
Փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավանեսովի փողոցում կրակոցներ են հնչել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին և նշված փողոցից ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են տեղափոխել Երևանի բնակիչ 49-ամյա Արա Ա․-ին։