Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին դիմեց անձնական գործով
![](/timthumb.php?src=/disc/08-02-24/f1fb0fe8da2f159f00baffc61c115774.jpg&w=708)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով զրպարտության և վիրավորանքի համար նշանակված տուգանքի, կամ դատարանի կողմից սահմանվող փոխհատուցման չափը քիչ է: Այս հարցով նա ԱԺ նիստի ժամանակ դիմեց ԲԴԽ նախագահին:
«Դատավորները խուսափում են զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեծ չափ սահմանելուց: Նշանակված փոխհատուցման չափը չի փոխհատուցում հայց ներկայացծար անձի ծախսերը՝ փաստաբանի, պետական տուրքի»,- նշել է նա՝ մասնավորապես հիշատակելով իր օրինակը: