Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է
![](/timthumb.php?src=/disc/08-02-24/64d90680b5c2fa19ccadff0d9d06f1c1.jpg&w=708)
Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: