Այսօր՝ 03 մայիսի 2024թ., 00:00
Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի տրամադրումը Երևանի հետ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու տեսանկյունից ամենաարդյունավետն ուղիղ երկկողմ բանակցություններն են. Բայրամով 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ժերար Դեպարդյոն ազատ է արձակվել. փաստաբան Սրտի լուսային դեֆիբրիլյացիան բարեհաջող կերպով փորձարկվել է մկների վրա. Chaos Գիտնականը բացահայտել է «փարավոնի անեծքի» պատճառը Դինոզավրերի ինտելեկտը գերագնահատվել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում Ինչ կլինի միջուկային ապոկալիպսիսից հետո. բացատրում է գիտությունը Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel» -ը բախվել է ձիուն․ վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի Տնտեսության քողարկված խնդիրները Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան ԱԺ-ն մերժեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Փաշինյանը ստիպված չի լինի ներկայանալ ԱԺ, ու հարցուպատասխանը չի կայանա Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել Պետական և համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
Հարցում

Ինչպիսին օրերն են, այնպիսին էլ հերոսները... Նարեկ Մանթաշյան

Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր օրերի «հերոսը»

Նախ պիտի ճիշտ ընկալենք, թե ինչ է նշանակում մեր օրերի հերոս, և ինչ է նշանակում հերոս, քանի որ ինչպիսին օրերն են, այնպիսին էլ հերոսները...

Ցավոք պատմությունը որքան էլ կրկնվելու հատկություն ունի, այնքան էլ ըստ ժամանակի կառավարիչների կամ պետական թելադրանքով «մոդաների» նույն արարքը տարբեր ժամանակներում տարբեր գնահատական է ստանում՝ մի դեպքում հերոս է ճանաչվում, մյուսում ազգային ուժերի կողմից սրախողխող է արվում...

Փորձեցի տևական ժամանակ հետևել, թե ինչպես է քննարկվում նիկոլի ժամանակների հերոսը՝ ոմն Խոջաբաղյանը, ցավոք կրկին բովանդակային քիչ քննարկման ականատես եղանք, առավել քննարկվեց նրա արտաքինը, կամ կազմվածքը, բայց սա Աստծո գործն է և անքննելի...

Իսկ ավելի խորը ուսումնասիրությունը և Գորիսի ընկերների պատմածներն ու նրանց պապերից մեզ հասած տեղեկությունները, ինչպես նաև Ակսել Բակունցի հայտնի «Նամակ Ռուսաց թագավորին» պատմվածքը տալիս են հիմնական պատասխանը.

Նիկոլի հերոսը հայտնի Խոջա Բաղիրի ժառանգներից է, ով ժամանակին թուրքերին զենք է վաճառել, նրա մասին Բակունցը բավականին խիստ է պատմում, ինչի արդյունքում Նժդեհը որոշել է նրա պատիժը իրկանացնել սրախողխող անելով և 7 օր կախելով ծառից, որպեսզի բոլորը տեսնեն ինչ է սպասվում դավաճանին:

Ըստ տարեց Գորիսեցիների տևական ժամանակ այդ տոհմի ժառանգներին նույնիսկ աղջիկ չեն տվել:

Հիմա չգիտեմ իր ինչ արժանիքների համար հերոս հռչակված (ի դեպ, որպես մաթեմատիկոսի իր գիտելիքները կասկածի տակ չեմ դնում, չնայած վստահ եմ, որ իրեն որպես Մաթեմատիկոսի չի տրվել այդ կոչումը, քանի որ քիչ չեն իր չափ այդ գիտությանը տիրապետողները, իսկ այ որպես մանկավարժ՝ վստահ լավագույնը չէ առնվազն նրա համար, որ մանկավարժը առարկայից զատ պիտի արժեհամակարգ փոխանցի սերունդներին, իսկ այս մարդը կրում է իր գենետիկ արժեքը՝ թուրքի հետ բարեկամության ու քիրվայության արժեքը) հետևաբար սա մի մեծ թշնամական ծրագրի մասնիկ է, լի սիմվոլիզմով և այս իշխանությանը հատուկ ցինիզմով, ի դեպ հենց նիկոլն է առաջինը հիշատակել Բակունցի վերը նշված պատմվածքը (բնականաբար բացասական երանգով):

Նույնիսկ այս գիտակցմանը գալով չէի անդրադառնա այս ճղճիմ Չհային, եթե սա իրեն «Հերոս» չզգար ու հարցազրույցներում մեր նահատակված տղաների ծնողներին վարկաբեկող կամ իր արժեհամակարգը թելադրող բարբաջանքով հարցազրույց չտար...

Իսկ որպես ամփոփում.

Հերոսը Նժդեհն էր, ոչ թե Խոջա Բաղիրը, Հերոսը Մեր սուրբ հողի համար կռիվ տված,ողջ, վիրավոր , կամ ցավոք նահատակված տղերքն են, այլ ոչ թե խոջաբաղյանը...»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության կազմակերպած «Մեր ժամանակների հերոսը - 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացած մաթեմատիկայի ուսուցիչ, գորիսեցի Սևադա Խոջաբաղյանը, ելույթում ասել էր. «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում...»։

Մամուլի հետ զրույցում էլ նշել է, որ ճիշտ է ասել։ Լրագրողի դիտարկմանը, թե թուրքերը մտել են Սյունիք, պատասխանել է․ «Թուրքերը մտել են այն տարածք, որոնք Սովետական Միության ժամանակ իրենցն է եղել, Հայաստանի տարածք չէ։ Օրինակ, Շուռնուխի ճանապարհի կեսը եղել է Ադրբեջանինը։ Նրանք պատերազմում հաղթել են, իրենց տարածքներին տեր են կանգնել»։

Ինչ վերաբերում է մեր ունեցած հազարավոր զոհերին, պատասխանել է․ «Պատերազմը միշտ էլ ունեցել է իր զոհերը, եթե ամեն զոհի ծնողներ` որոշ ծնողների նման, սարքեն ողբերգություն, երկիրը չի կարող ոտքի կանգնել»։

Մրցաանակաբաշխությունից ի վեր քննադատությունների է արժանանում «Մեր ժամանակների հերոսը»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan