Հանկարծամահ է եղել Փաստաբանների պալատի անդամ Արթուր Սեփոյանը
![](/timthumb.php?src=/disc/03-12-23/24bb72eabf3ccbdcbaf93cf705f0e27d.jpg&w=708)
Երեկ՝ դեկտեմբեր 2-ին, 53 տարեկանում հանկարծամահ է եղել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, կոչումով գնդապետ Արթուր Սեփոյանը, հայտնում է shamshyan.com-ը:
Սեփոյանը երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում` ՀՀ Գլխավոր դատախազության, Հայաստանի Քննչական կոմիտեում:
Հոգեհանգիստը տեղի է ունենելու դեկտեմբերի 4-ին` Աբովյան քաղաքում: