ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. ԱՄՆ փոխնախագահ
Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում:
Հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ:
«Փոխնախագահը նաև քննարկել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հետկոնֆլիկտային պլանավորմանը վերաբերող գաղափարները, այդ թվում`դրա վերականգնման, անվտանգության ապահովման և կառավարման ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարրիսն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չպետք է պահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ:
Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կհակասի ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցի ժողովրդի շահերին ու տարածաշրջանային անվտանգությանը։