Պայթյուն՝ Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ. կան զոհեր և վիրավորներ
![](/timthumb.php?src=/disc/03-12-23/ebd5326cdd43fa606c3f6762cf5437c8.jpg&w=708)
Ֆիլիպիններում կաթոլիկ պատարագի ժամանակ տեղի ունեցած ռումբի պայթյունից չորս մարդ է զոհվել: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Մարավի քաղաքում:
Պայթյունը խուճապ է առաջացրել հավաքված հավատացյալների շրջանում. պայթյունի հետևանքով հիսուն մարդ հոսպիտալացվել է, գրում է The Guardian-ը:
Իշխանությունները կատարվածը որակել են իսլամիստական ահաբեկչություն: