Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել
![Իրանը ծովային ականներ հայտնաբերող և վնասազերծող ստորջրյա դրոն է ներկայացրել](/rs.php?image=//disc/02-12-23/6371b2b239c279c8304197ca950fbbb7.jpg&w=780)
Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են ստորջրյա դրոն, որը կարող է հայտնաբերել և վնասազերծել ծովային ականները:
Ինչպես հայտնում է «Tasnim», գործակալությունը, նորույթը ներկայացվել է Իրանի ռազմածովային ուժերի նվաճումների ցուցահանդեսի ժամանակ:
Ստորջրյա սարքը կարող է աշխատել 24 ժամ շարունակ և սուզվել մինչև 200 մետր: Քանի որ Պարսից ծոցը համեմատաբար խորը չէ, ականներ կարող են տեղադրվել 10–50 մետր խորության վրա, և դրանք կարող են լուրջ վնաս հասցնել նավերին: