«Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ․ Sputnik Արմենիա
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/384a45f9f05be01d793be70879279bfc.jpg&w=708)
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,- հայտնեցին գերատեսչությունից։