Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
Լեհաստանում Հիտլերի դաշնակցի տան մոտ մասնատված մնացորդներ պարունակող զանգվածային գերեզման է հայտնաբերվել Գիտնականները վերականգնել են 75000 տարի առաջ ապրած նեանդերթալցի կնոջ արտաքինը Դատարանը հաստատել է Իտալիայի իրավունքն ամերիկյան թանգարանում ցուցադրված հին հունական քանդակի նկատմամբ Ինչպե՞ս հասկանալ, որ ձեր սմարթֆոնը կոտրել են և հետևում են ձեզ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» վեպի առաջին հրատարակության բնօրինակ նկարազարդումը հանվել է աճուրդի «Վերջին դաս» կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Տղամարդն առևանգել է ընկերուհուն, դրա պատճառով բանտ նստել, ազատ արձակվել և նորից առևանգել նրան ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ) Երկրի ղեկավարը ո՞նց կարա ասի՝ ծառ տնկեք, որ թուրքին չտեսնեք. Սեյրան Օհանյան Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստnրացնnղներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Երկրապահ համարվող կառույցը մեքենան վարել է դեպի բնակիչները, այդ հանցագործությունը կանխելու համար մարդկանց փակել են․ Արծվիկ Մինասյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Փարպի գյուղից հատուկ ակցիային մասնակցելու համար Երևան էր եկել 70-ամյա մի մարդ Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Freedom House-ը մտահոգություն է հայնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց հաճախ է կիրառվում ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (տեսանյութ) Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց կսկսենք, երբ փողոցում բավարար ուժ կլինի ժողովրդի կամքը պարտադրելու համար․ Սաղաթելյան Վահան Քերոբյանի եղբայրը կառաավարության շենքի դիմաց ակցիա էր անում Ճանապարհից երևում են նշաձողերը Երգիչներից, շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներից հարկ պահանջելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի․ Փաշինյան Բաքուն հաստատակամ է կարգավորման գործընթացի բոլոր կետերում իրական արդյունքների հասնելու հարցում. Բայրամով «Գետի՛նն ենք մտնում ձեր փոխարեն»․ քաղաքացիները հանդիմանում են Կիրանցի ճանապարհը փակած ոստիկաններին Քյոխը` Արցախի պայթեցված կամուրջների, հերոս նահատակների և Մատաղիսի զորամասի մոլորված զինվորների մասին Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան շարունակել մնալ դատավոր Արծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվել «Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Գերիների հարազատների հույսը միջազգային ճնշումներն են. ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Եվրոպական գրադարաններից գողացել են ռուս դասականների ավելի քան 170 հազվագյուտ հրատարակություն և փոխարինվել են պատճեններով Իրավիճակը Կիրանցի ճանապարհին այս պահին Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ Շատ վատ ֆանտազիա ունեն` կարելի էր գոնե խելքին մոտ բաներ տարածել Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը Ոստիկանությունն իրականում մեղքի իր բաժինն ունի, բայց միակ և գլխավոր հանցագործը եղել և լինելու է քաղաքական իշխանությունը Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա Չգիտեմ` ով էր դրանց ղեկավարը, էդ սև բերետների, բառիս բուն իմաստով փախավ. Բագրատ սրբազան Անցյալում շատերդ եղել եք ոչինչ. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել Երբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է.Գեղամ Նազարյան Ասել են` պիտի գնանք ականները հանենք, ասել ենք` որ հանեք, թուրքերը կգան. ջարդելով, քաշելով տարան. բերման ենթարկված Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին Ի՞նչ պիտի անենք, բալա ջան. փաստորեն մենք մեր տներում, իրանց ասելով, թուրքի հողում ենք ապրում. կիրանցեցի կանայք Ազգային ժողովի նիստը (տեսանյութ) Կիրանցի համայնքային ղեկավարին կառավարությունից 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակեցին Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Ինչ վիճակի է ոստիկանությունն իր գործողություններով հասցրել Լենիկ տատիկին (տեսանյութ) Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը Ո՞նց ենք ապրելու, եթե թուրքը մտնում ա մեր տները Կիրանցում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է. կանայք փակ են պահում ճանապարհը. գյուղապետ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն
Հարցում

ԱԽ քարտուղարը սխալվում է․ Հայաստանի ու Ադրբեջանի նախկին էքսկլավների տարածքները «գրեթե հավասար» չեն․

«Հետք»-ը գրում է․

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մայիսի 5-ին անդրադառնալով ընդդիմության կողմից բարձրաձայնված անկլավների հնարավոր փոխանակման թեմային, նշել էր․ «Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական, կարելի է ասել, անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ մեծ աղերս չունի։ Մինչեւ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, քանի որ երկու կողմից էլ անկլավ կա։ Գիտեք որ եւ՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, եւ՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, եւ նրանց տարածքները գրեթե հավասար են։ Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այն դեռեւս չի քննարկվել։ Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Գրիգորյանի այս խոսքերի վերաբերյալ 4 կետ ենք առանձնացրել, որոնք, մեր կարծիքով, արժանի են ուշադրության։

Առաջին․ Ընդհանրապես, փորձը ցույց է տվել, որ ՀՀ հանրային ու քաղաքական գործիչներից շատերն այս կամ այն միջազգային տերմինը, թերեւս, չիմացության պատճառով օգտագործում են սխալ տեղում կամ ձեւով։ Օրինակ՝ նույն Գրիգորյանը 2020 թ․ դեկտեմբերին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիա է կատարվում։ Նման բան իրականում մինչ օրս տեղի չի ունեցել․ Հայաստանն ու Ադրբեջանը ո՛չ դելիմիտացիա են սկսել (ընդհանուր սահմանի որոշում քարտեզի վրա, որն առաջին փուլն է), ո՛չ էլ, առավել եւս, դեմարկացիա (ընդհանուր սահմանի անցկացում իրական պայմաններում՝ «հողի վրա», որը երկրորդ փուլն է)։

Երկիրը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես

Այս անգամ անկլավների մասին Գրիգորյանն ասում է․ «Հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։ Իրականում այս միտքը սխալ է այնքանով, որ Արծվաշենը, որը ԱԽ քարտուղարը անվանում է «Հայաստանի անկլավ», իրականում Հայաստանի էքսկլավն է։ Նույնը վերաբերում է նախկին ադրբեջանական էքսկալվներին, որոնք ՀՀ պաշտոնյան անվանում է «Ադրբեջանի անկլավներ»։

Անկլավը օտար պետության սահմանների մեջ գտնվող եւ այդ պետությանը չպատկանող տարածք է։ Անկլավը կարող է լինել առանձին պետություն (օրինակ՝ Իտալիայի սահմաններով շրջափակված Սան Մարինոն) կամ մեկ այլ պետությանը պատկանող տարածք (նույն Արծվաշենը, որը շրջափակված է Ադրբեջանի սահմաններով, բայց անկախ չէ, այլ պատկանում է ՀՀ-ին)։ Եթե անկլավը ելք ունի դեպի ծով, ապա կոչվում է կիսաանկլավ։ Օրինակ՝ Մոնակոն կիսաանկլավ է, որովհետեւ շրջափակված է Ֆրանսիայի սահմաններով, սակայն ելք ունի դեպի Միջերկրական ծով։

Եթե անկլավն անկախ չէ եւ պատկանում է մեկ այլ պետության, ապա համարվում է վերջինիս էքսկլավը։ Արծվաշենը ՀՀ-ի էքսկլավն է։ Ռուսաստանի էքսկլավ է Կալինինգրադի մարզը, ավելի ճիշտ՝ այն կիսաէքսկլավ է, որովհետեւ ելք ունի դեպի Բալթիկ ծով։ Կալինինգրադի մարզը, ինչպես հայտնի է, ցամաքից շրջափակված է Լեհաստանի եւ Լիտվայի սահմաններով, սակայն վերջիններիս համար այն անկլավ չէ, քանի որ անկլավ ասելով՝ հասկանում ենք բացառապես մեկ պետության սահմաններով շրջափակված տարածք։ Նմանապես Նախիջեւանն Ադրբեջանի էքսկլավն է, սակայն անկլավ չէ որեւէ մեկի համար, քանի որ սահմանակցում է ոչ թե 1, այլ 3 պետության՝ Հայաստանին, Իրանին, Թուրքիային։

Այսպիսով՝ ՀՀ-ի մաս կազմող Արծվաշենն անկլավ է Ադրբեջանի համար, բայց ոչ Հայաստանի։ Մեզ համար այն էքսկլավ է։ Նմանապես Վերին Ոսկեպարը, Բարխուդարլու-Սոֆուլուն եւ Տիգրանաշենը, ըստ խորհրդային վարչատարածքային բաժանման, համարվել են Ադրբեջանի էքսկլավներ։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Արծվաշենն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ վերջինիս վերոնշյալ 3 էքսկլավներն անցել են ՀՀ-ին։

Երկրորդ․ Արմեն Գրիգորյանն ասում է, թե հայկական ու ադրբեջանական էքսկալվների տարածքները գրեթե հավասար են։ «Գրեթե» բառն այստեղ չի փրկում իրավիճակը, քանի որ Արծվաշենի տարածքը, ինչպես ցույց է տալիս «Google»-ի քարտեզի միջոցով արված չափումը (սա պաշտոնական եւ ստույգ տվյալ չէ, բայց, ամեն դեպքում, կողմնորոշող թիվ է), 38,1 քառ․ կմ է, իսկ ադրբեջանական էքսկլավների ընդհանուր մակերեսը 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից 6,1 քառ․ կմ-ով կամ 16 %-ով ավելի մեծ։ Նման պարագայում տրամաբանական չէ, նույնիսկ սխալ է երկու թվերը «գրեթե հավասար» համարելը։Քարտեզում գունավոր նշված են անկլավները․ Արծվաշենը՝ վարդագույն, մյուս երեքը՝ դեղին․ մանրամասների համար սեղմեք դրանց վրա

Կարեւոր է նաեւ նշել, որ խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ հարեւանությամբ։ Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական Մ-2 (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Ճիշտ է Մ-2-ի Երասխ-Տիգրանաշեն հատվածին այլընտրանք է հանրապետական Հ-10 ճանապարհը (Ոսկետափ-Վեդի-Լանջառ), բայց դրանից Տիգրանաշենի նշանակությունն ամենեւին չի նվազում։Տիգրանաշեն
2. Մ-2 ճանապարհը
3. Հ-10 ճանապարհը
Իր հերթին Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը (տարածքը՝ 10,2 քառ․ կմ, այստեղ են եղել նախկին Բարխուդարլու եւ Սոֆուլու գյուղերը) ձեւավորվել է միջպետական Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) մայրուղու վրա, որը հասկանալի պատճառներով այսօր դեպի Ադրբեջան միջպետական երթեւեկին չի ծառայում, սակայն նախկին անկլավի տարածքով Մ-4 մայրուղին դուրս է գալիս դեպի Հ-37 ճանապարհ (Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար)։ Վերջինս Տավուշի մարզկենտրոն Իջեւանին է կապում ոչ միայն համայնքների խոշորացման արդյունքում դրան միացված Այգեհովիտ ու Վազաշեն գյուղերը, այլեւ ամբողջ Բերդի տարածաշրջանը (նախկին Շամշադինի շրջանը), որը հիմա մեկ խոշորացված համայնք է Բերդ անունով։ Ճիշտ է, Իջեւանը Բերդին միացնում է նաեւ Հ-36 ճանապարհը (Իջեւան-Նավուր-Բերդ-Այգեպար), բայց սահմանապահ Կայան գյուղի մոտ Մ-4-ից ճյուղավորվող եւ ապա մյուս սահմանային բնակավայրերն իրար կապող Հ-37-ի ռազմավարական նշանակությունը միանգամայն այլ է։Բարխուդարլու-Սոֆուլու
2. Մ-4 ճանապարհը
3. Հ-37 ճանապարհը
4. Հ-36 ճանապարհը
5. Մ-16 ճանապարհը
Բարխուդարլու-Սոֆուլու անկլավը գտնվում է նաեւ Իջեւան-Ղազախ այլեւս չգործող երկաթուղու վրա, որը կարեւոր դեր ուներ խորհրդային տարիներին։ Բացի դրանից՝ անկլավի հարեւանությամբ Մ-4 մայրուղուց սկսվում է Մ-16 միջպետական ճանապարհը (Մ-4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ-6), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող Մ-6 մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։

Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, խորհրդային տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ։Վերին Ոսկեպար
2. Ոսկեպար
3. Մ-16 ճանապարհը
4. Մ-6 ճանապարհը
Երրորդ․ Չնայած թե՛ Հայաստանում կային ադրբեջանաբնակ գյուղեր, թե՛ Ադրբեջանում հայաբնակներ, ինչպես տեսնում ենք, անկլավները ձեւավորվել էին անհամարժեք սկզբունքներով։ Ադրբեջանական միավորները սեպի պես խրված էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, ինչը չենք կարող ասել Արծվաշենի մասին, որը Ադրբեջանի համար ոչ մի տեղ էլ չէր տանում, «փակուղի» էր, բայց խնդիրն այն է, որ Արծվաշենը նախկինում անկլավ չի եղել, այլ Հայաստանի անբաժան տարածքի մի մասը։

Շեշտենք՝ բոլոր անկլավներն էլ եղել են հայկական հողեր։ Այսինքն՝ դրանց ձեւավորումից Հայաստանը տարածքային առումով միայն տուժել է։1928 թ․ այս քարտեզն ապացուցում է, որ Արծվաշենը (այն ժամանակ՝ Բաշգյուղ, ներկայում՝ Բաշքենդ) եղել է ոչ թե անկլավ, այլ Խորհրդային Հայաստանի Դիլիջանի գավառի մի մասը (1937-ին գյուղը մտցվել է Հայաստանի Կրասնոսելսկի (Ճամբարակ) շրջանի մեջ)։ 19-րդ դարում հիմնադրված Արծվաշենը մինչեւ 1992-ի օգոստոս, երբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, ունեցել է հայկական բնակչություն։ Սակայն հայկական հետքը Արծվաշենում սկսվել է ոչ թե ներկա բնակավայրի հիմնադրումից՝ 19-րդ դարից, այլ շատ ավելի վաղ, ինչի մասին խոսում են 9-10-րդ դարերի հայկական պատմամշակութային հուշարձանները։

Քարտեզում երեւում է նաեւ, որ ներկայիս Տավուշի մարզի տարածքում Խորհրդային Ադրբեջանը 1928-ին չուներ էքսկլավներ, դրանք ձեւավորվել են հետո։ Դրանցից Վերին Ոսկեպարը, որն Ադրբեջանի ամենամեծ էքսկլավն էր ՀՀ սահմաններից ներս, իր ադրբեջանական անունը՝ Յուխարը Ասկիպարա, ստացել էր հայկական տարբերակի աղավաղումից։ Ստացվել էր այնպես, որ Նոյեմբերյանի նախկին շրջանի Ոսկեպար հայկական գյուղի արեւմուտքում այս անկլավն էր՝ ադրբեջանական բնակչությամբ, իսկ արեւելքում՝ Ադրբեջանի տարածքում՝ Ներքին Ոսկեպար (Աշաղը Ասկիպարա) գյուղը, որը եւս ադրբեջանաբնակ էր, իսկ այժմ ավերակ է եւ չեզոք գոտու մի մաս հակամարտ զորքերի միջեւ։ Մինչեւ 19-րդ դարը Վերին Ոսկեպարում հայեր են ապրել, իսկ հետո այստեղ ադրբեջանցիներ են հաստատվել (այն ժամանակ ադրբեջանցի հասկացություն գոյություն չուներ․ այդ մարդիկ հայտնի էին որպես կովկասցի թուրքեր կամ թաթարներ)։ Վերին Ոսկեպարում եւս պահպանվել են միջնադարյան հայկական հուշարձաններ։

Հայկական տարածք է եղել նաեւ ներկայիս Տիգրանաշենը, որը հայտնի է Քյարքի անունով եւս։ Իրականում սա բնակավայրի հայկական Քարքե անվան ադրբեջանական աղավաղված տարբերակն է, ինչը տեսանք նաեւ Վերին ու Ներքին Ոսկեպարների պարագայում։

Քարքեի հայկական լինելուն նախորդ տարվա հունիսին անդրադարձ կատարեց ՀՀ մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը։ 1926 թ․ Խորհրդային Հայաստանի քարտեզի ներկայացմամբ՝ պաշտպանն ապացուցել էր, որ ոչ միայն Քարքեն, այլեւ դրա հարեւան Գենուտը (անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից), որը գտնվում էր Նախիջեւանի սահմանին ավելի մոտ, եղել են Հայաստանի տարածքում։Թյուրքական ջաֆարլու ցեղի բնակեցման հետեւանքով Գենուտը կիսվել էր երկու մասի՝ Ջաֆարլու եւ Գյունութ (Գենուտի աղավաղված ձեւն է) անուններով։ Օտարահունչ անվանափոխության ենթարկված Քյարքին, Գյունութն ու Ջաֆարլուն, այդուհանդերձ, 1926-ին Հայաստանի կազմում էին։ Նույնը հուշում է նաեւ 1928-ի քարտեզը։ Այսինքն՝ այս գյուղերը դրանից հետո են զիջվել Ադրբեջանին, իսկ ավելի կոնկրետ՝ դրա կազմ մտցված Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը։

Չորրորդ․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր խոսքում ասել է․ «Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն է՝ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում է Հայաստանին»։

Իսկ Հայաստանի որոշ տարածքներ իբր ադրբեջանական լինելու թշնամական թեզերին անդրադառնալիս Գրիգորյանը նկատել է, որ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանն ու հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ «Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,- նշել է նա։

Քանի որ Արմեն Գրիգորյանի ասածները հասնում են նաեւ դիմացի կողմին, տարօրինակ է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ոչ թե ՀՀ պաշտոնական դիրքորոշման, ինչ-որ հարցի շուրջ համոզմունքի կամ գոնե կարծիքի մասին խոսելը, այլ հույսի։ Նման կրավորական վարքագիծը միայն հավելյալ ոգեւորում է պատերազմում հաջողության հասած ագրեսորին, որը դրանից հետո էլ շարունակում է հայատյաց, ծավալապաշտական, ռազմաշունչ հռետորաբանությունն ու վարքագիծը։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan