Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել
![](/timthumb.php?src=/disc/02-12-23/77af960e9abfc3379a15a4d361814086.jpg&w=708)
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն: Ինչպես հայտնում է «Իզվեստիա»-ն, նախնական տեղեկություններով ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:
Թերթի զրուցակցի խոսքով՝ տուժած տղամարդը մարմնի 50 տոկոսի այրվածք է ստացել։ Նախնական տվյալներով ՝ նրան հոսպիտալացրել են։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու հրշեջները