Գազայի հատվածում հրադադարից հետո զոհվել է առնվազն 178 մարդ
Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարից հետո Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 178 մարդ։
Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվն առավոտից մինչ այս պահը հասել է 178-ի և վիրավորների՝ 589-ի։ Մեծ մասը երեխաներ և կանայք են»,- ասված է Գազայի հատվածի առողջապահության նախարարության թելեգրամյան ալիքում։