Իսպանիայի վարչապետի հայտարարություններից հետո Իսրայելում Իսպանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի`իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին հայտարարությունից հետո Իսրայելի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իսպանիայի դեսպանը: Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը:
Նշվում է, որ Իսրայելում Իսպանիայի դեսպանն ԱԳՆ է կանչվել այն բանից հետո, երբ Սանչեսը հայտարարել է, որ կասկածում է, թե Իսրայելը հարգում է միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի հատվածում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է արտաքին գործերի նախարար Էլի Քոենին կանչել Իսպանիայի դեսպանին: