ՔՊ-ականները պատրաստվում են. Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով
![](/timthumb.php?src=/disc/30-11-23/ba905c2ef795718d6fdbc717a0cc131f.jpg&w=708)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:
Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում