Օդեսայի մարզում պայթյուններ են որոտացել
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Օդեսայի մարզում ՀՕՊ համակարգերի աշխատանքի ու պայթյունների մասին։
«Зеркало недели» թելեգրամյան ալիքը հայտնել է, որ Օդեսայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործում անօդաչու թռչող սարքերի պատճառով, մինչդեռ «Суспильне» հեռուստաալիքը հայտնում է պայթյունների մասին։
Ուկրաինայի թվային փոխակերպումների նախարարության առցանց քարտեզի տվյալներով՝ մարզում օդային տագնապ է հայտարարվել։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։