Թուրքիայի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ռուս մոր և աղջկա սպանությունից
Թուրքական ոստիկանությունը հաստատել է Թուրքիայում երկու ռուս մոր և աղջկա սպանությունը:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կասկածյալը սպանված ռուս կնոջ նախկին ամուսինն է, նախնական տվյալներով, լքել է երկիրը մանկահասակ երեխայի հետ, հայտնել են ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը հաստատել է Բոդրումում ռուս մոր և աղջկա սպանությունը։
Ոստիկանությունը հաստատել է ՌԴ քաղաքացիների՝ 1981 թվականին ծնված կնոջ և 2008 թվականին ծնված նրա դստեր սպանությունը և հարուցվել է քրեական գործ։
Ավելի վաղ նշել էինք, որ Թուրքական Բոդրումի արվարձանում հայտնաբերվել են Ռուսաստանից ժամանած մոր ու դստեր դիերը: Դիերից մեկը փաթաթված է եղել սավաններով, կապված պարանով և նետված էր քարի տակ, մյուսը՝ մոտակայքում։