Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում ձնաբքի պատճառով ավելի քան 70 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Մոսկվայի և Սանկտ Պետերբուգի օդանավակայաններում նոյեմբերի 27-ին եղանակային անբարենպաստ պայմանների ու ձյան առատ տեղումների պատճառով հետաձգվել է ավելի քան 50 չվերթ։ Եվս առնվազն 20 չվերթ չեղարկվել է։
Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուղևորներն արդեն ավելի քան չորս ժամ է՝ սպասում են ինքնաթիռներում։ Հաղորդվում է, որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատթարացել է, և կնոջը բուժօգնություն է ցուցաբերվել։