ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ռյազանի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի խոցման մասին
![](/timthumb.php?src=/disc/28-11-23/8ba74fb6603ab664ec5a8584eda3b2ba.jpg&w=708)
ՌԴ ՀՕՊ համակարգերը Ռյազանի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։։
«Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 21։30-ի սահմաններում (Երևանյան ժամանակով՝ 22։30) կասեցվել է Կիևի վարչակարգի՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքով Ռուսաստանի Դաշնության օբյեկտների վրա ահաբեկչություն իրականացնելու փորձը: ԱԹՍ-ն ոչնչացվել է ՀՕՊ ուժերի հերթապահ միջոցներով Ռյազանի մարզի տարածքում», - նշված է հաղորդագրության մեջ: