ՌԴ-ից ՀՀ մարդկանց մեծ ներհոսքը շարունակվում է. փոխնախարար
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով շարունակվում է ՌԴ-ից ՀՀ կապիտալի և մարդկանց մեծ ներհոսքը:
Այս մասին ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովի ընթացքում ասաց Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
«2023 թվականի 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը շարունակվել է, թվաքանակն աճել է 48,4%-ով, որին ամենամեծ նպաստումն ունեցան Ռուսատանից այցելած զբոսաշրջիկները՝ 29,1 տոկոսային կետով, ըննդհանուր առմամբ զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 839 հազար զբոսաշրջիկ»,- ասել է նա: