Ռասել Քրոուն ցույց է տվել գլադիատորի կերպարով իր՝ իրական չափի շոկոլադե արձանը (լուսանկարներ)
![](/timthumb.php?src=/disc/23-10-23/bd0526b98814ac89000a874967fe1f14.jpg&w=708)
Ավստրալացի դերասան Ռասել Քրոուն ցույց է տվել իր՝ ամբողջովին շոկոլադից պատրաստված իրական չափի արձանը, գրում է Daily Mail-ը:
182 սմ բարձրությամբ արձանը պատրաստված է Քրոուի ամենահայտնի կերպարի՝ գլադիատոր Մաքսիմուսի տեսքով: 59-ամյա դերասանը, որն այդ դերի համար արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի, արձանի լուսանկարը հրապարակել է X-ում:
«Որոշ մարդիկ ստանում են բրոնզից պատրաստված արձաններ, ոմանք՝ մարմարից: Մալթայում ինձ պատրաստել են շոկոլադից: Հիմա ինձ հնարավոր կլինի ուտել», - գրել է Քրոուն:
Արձանը ներկայացվել է Մալթայի կենտրոնում անցկացվող Hamrun շոկոլադի ամենամյա փառատոնում:
![](/disc/23-10-23/889e19ef7318b64a237919b8ff375bf0.jpg)
![](/disc/23-10-23/fdd322593b5458378635013fda1187ea.jpg)