«Առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մшրտեր են». Տիգրան Աբրահամյանը՝ դիրքերում տիրող իրավիճակի մասին
![](/timthumb.php?src=/disc/19-09-23/6e5630aa0ffb07e39051747f9b7ccda8.jpg&w=708)
ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հատվածներ է հասցնում պբ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել: Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: