Ադրբեջանը ձեռնարկում է նաև դիրքային առաջխաղացման փորձեր, ԱՀ ՊԲ-ն պաշտպանվում է
![](/timthumb.php?src=/disc/19-09-23/9eae876ae2e98b328293291b427b560f.jpg&w=708)
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են տարբեր զինատեսակներից կրակը շփման գծի երկայնքով։
Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։
Այս ամենին զուգահեռ, ադրբեջանական քարոզչամեքենան կիրառում է լայնածավալ տեղեկատվական-հոգեբանական ներազդման միջոցառումներ։ Կոչ ենք անում հայկական լրատվամիջոցներին, ֆեյսբուքյան օգտատերերին, չճշտված տեղեկություններ չհրապարակել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին։