Ուկրաինան ազատագրել է Բախմուտի ուղղությամբ Կլեշչեևկա գյուղը. Ուկրաինայի ՊՆ

Անցած շաբաթ ուկրաինացի մարտիկներին հաջողվել է ազատագրել Բախմուտի ուղղությամբ Կլեշչեևկա գյուղը։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման ընթացքում արդեն ազատագրել են 51 քառ. կմ տարածք Բախմուտի ուղղությամբ։ Այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Ավելի վաղ Աննա Մալյարը հայտնել էր, որ ուկրաիան կողմն ազատագրել է Անդրեևկա գյուղը, որը գտնվում է Բախմուտի մերձակայքում, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ ռազմաճակատում ամենաակտիվ մարտերն այժմ ընթանում են Բախմուտի ուղղությամբ, որտեղ շարունակվում են Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունները։