Ուկրաինայում պաշտոնանկ են արվել պաշտպանության բոլոր 6 փոխնախարարները

Ուկրաինայի նախարարների կաբինետը պաշտոնանկ է արել պաշտպանության բոլոր փոխնախարարներին. աշխատանքից ազատվել է նաև նախարարության պետական քարտուղարը, ասել է Գերագույն ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Ինչպես գրում է unian.net-ը, ընդհանուր առմամբ պաշտոնից ազատվել է վեց փոխնախարար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը սեպտեմբերի սկզբին հրաժարական է ներկայացրել: Ռեզնիկովն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 4-ից։ Ըստ օրենքի՝ նախարարի պաշտոնանկությունից հետո պետք է պաշտոնանկ արվեն նաև նրա տեղակալները։