Հնդկաստանի 89 քաղաքացի Երևանի քաղաքապետ կընտրի. ՄՔԾ պետ
![](/timthumb.php?src=/disc/17-09-23/3a28cda868d58fc2dd4928561d6e2eb7.jpg&w=708)
Երևանի այս ընտրություններում ընտրական իրավունք ունի Հնդկաստանի 89 քաղաքացի։
ԿԸՀ-ում ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը․
«Առնվազն 1 տարի տվյալ համայնքում հաշվառում ունեցող ոչ ՀՀ քաղաքացին ձեռք է բերում ՏԻՄ-երում ընտրելու իրավունք։ Ընդհանուր առմամբ ընտրական իրավունք ունեցող օտարերկրացիները 14,653 են, որից 11,890-ը ՌԴ քաղաքացիներ են»։