Ֆրանսիայի դեսպանն ու Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Արարատի մարզ են այցելել
![](/timthumb.php?src=/disc/15-09-23/4f3788b9b7d35d7d97863c3bbeeabe42.jpg&w=708)
Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժին:
«Հայաստանում Եվրամիության առաքելության ճեպազրույցից հետո պատվիրակությունը միացավ մեր դիտորդներին՝ Արարատի մարզում պարեկություն կատարելու՝ տեղում իրավիճակն ավելի լավ հասկանալու համար»,- գրված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։