ՖԻՖԱ-ն կարող է 15 տարով ֆուտբոլից հեռացնել Ռուբիալեսին
![](/timthumb.php?src=/disc/29-08-23/44b1cbba759622fed0840b686d1efdc6.jpg&w=708)
ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին երկար ժամանակով հեռացնել ֆուտբոլից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ՖԻՖԱ-ն պատրաստվում է ապահովել, որ Ռուբիալեսին թույլ չտան 15 տարի աշխատել ֆուտբոլում։
Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել Ռուբիալեսի կողմից սեռական բռնության գործով։