Դանի Օլմոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու խոսակցությունններին

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու խոսակցությունններին։
«Ոչինչ չկա: Ես լիովին կենտրոնացած եմ «Լայպցիգում», Բունդեսլիգայում, Չեմպիոնների լիգայում և գավաթում առաջադրանքների վրա»,- ասել է նա BILD-ին։
Ըստ նրա՝ «Մանչեսթեր Սիթին» ամենամեծ ակումբներից մեկն է աշխարհում: «Յոսկոն [Գվարդիոլ] գնաց այնտեղ։ Բայց ես երջանիկ եմ այստեղ»,- ասել է իսպանացին: