Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուի «միլիարդատերերի լողափին» գտնվող նոր առանձնատունը (տեսանյութ)
![](/timthumb.php?src=/disc/07-07-23/039110f0ab4a0dd8f67f1aa277dacb75.jpg&w=708)
Ամերիկյան իրապատում շոուների աստղ, ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը ցույց է տվել Մալիբուում գտնվող իր առանձնատունը, որը ձեռք է բերել 70 միլիոն դոլարով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, տան որոշ հատվածներ ցուցադրվել են Hulu հարթակում հեռարձակվող The Kardashians իրապատում շոուի նոր դրվագում:
42-ամյա աստղը Մալիբուի «միլիարդատերերի լողափին» գտնվող տունը գնել է սեպտեմբերին: Նրա աստղային հարևանններն են Սինդի Քրոուֆորդը, Լեոնարդո դի Կապրիոն:
Նոր դրվագում Քիմը կրտսեր քրոջ՝ Քլոյեի հետ եկել է նոր տունն ու կիսվում է դրա հետ կապված իր ապագա ծրագրերով:
Նա նաև խոստովանել է, որ Մալիբուում տուն ունենալն իր կյանքի երազանքն է եղել, և որ գործարքի ավարտից հետո նա բառացիորեն երջանկությունից արտասվել է լողափում:
Թեև տունը դեռ պետք է վերանորոգվի, Քիմը գոհ է իր խոշոր գնումից։
«Այսպիսով, ես տուն եմ գնել Մալիբուում, և սա իմ երազանքն էր: Դա պարզապես այն պահերից մեկն է, որին ես չեմ կարող հավատալ: Ինձ դուր է գալիս հասնելի նպատակի, որն իսկապես իրատեսական չէի համարում», - խոստովանել է Քիմը:
«Քիմի Մալիբուի տունը այնքան գեղեցիկ է: Այն ուղղակի փոքր օազիս է՝ հենց ծովափին», - նշել է Քլոյեն:
![](/disc/07-07-23/df3a93893c7169fee03ec8ca9a6104d0.jpg)