Քլոե Քարդաշյանը ցուցադրել է սլացիկ կազմվածքը՝ ամռանը պատրաստ պրեսը

Քլոե Քարդաշյանը մետալիկ ոսկե բիկինիով վստահորեն ցուցադրել է ամռանը պատրաստ պրեսը՝ Good American x Body Glove-ի վերջին համագործակցությունը գովազդելու համար:
Instagram-ում տեղադրված կադրերում Քլոեից ինքնավստահություն է հորդում՝ սլացիկ կազմվածքը ցուցադրելիս։
Իր «Good American» Instagram-ի էջում տեղադրված երեք լուսանկարներում ռեալիթի հեռուստաաստղը պառկած է տաք ավազի վրա՝ սյորֆինգի Body Glove ապրանքանիշի դեղին սքեյթբորդի կողքին:
Հրապարակմանը կից Քլոեն գրել է. «Լողազգեստ՝ ստեղծված գլխավոր հերոսուհու համար։ Այս սահմանափակ քանակով հավաքածուն ունի նորարարական կտրվածքներ եւ խորհրդանշական @bodyglove դետալներ, որոնք լավ տեսք ունեն ցանկացած կազմվածքի վրա»: