World Challenge Cup․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր
![](/timthumb.php?src=/disc/29-05-23/9a6b1367e2a408e1da4907f3d94e5e22.jpg&w=708)
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող World Challenge Cup մրցաշարում:
Արթուրը եզրափակչում հենացատկ վարժությունում գրանցել է 14,799 արդյունք և դարձել մրցաշարի հաղթող։
Ավելի վաղ, Դավթյանը բրոնզե մեդալ էր նվաճել նժույգ թափեր և օղակներ վարժություններում։
Դավթյանն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։