Ալիեւն այնպես է հոխորտացել, կարծես թե հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, ոչ թե ստորագրությամբ. իրանագետ
![](/timthumb.php?src=/disc/29-05-23/1e7ab2039610f48a2c726f7fa99016b7.jpg&w=708)
Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Թշնամուն հանձնված Բերձորում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այնպես է հոխորտացել և Հայաստանի ու Արցախի հասցեին սպառնալիքներ հնչեցրել, կարծես թե հայկական հինավուրց այս հողը բռնազավթել է փայլուն ռազմական գործողությամբ, այլ ոչ թե թղթի կտորի վրա դրված ստորագրությամբ։
Ընդ որում, այս սինլքորը «մոռացել է», որ հենց ինքն է ժամանակին խոստովանել, թե զենքի ուժով Քաշաթաղն ու Քարվաճառը բռնազավթելն իր և իր բաշիբոզուկների համար կլիներ խոշոր դժվարություն, եթե ոչ՝ անհնար։»,- գրել է նա։