Շոյգուն Մինսկում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել
![](/timthumb.php?src=/disc/25-05-23/80cf453b00754e11d4e8f125c60e537c.jpg&w=708)
Բելառուսի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները Մինսկում հանդիպման ժամանակ փաստաթղթեր են ստորագրել Բելառուսի տարածքում ռուսական ոչ ռազմավարական միջուկային միջոցի տեղակայման կարգի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Վիկտոր Խրենինը եւ Սերգեյ Շոյգուն քննարկել են նաեւ «ռազմաքաղաքական իրավիճակը եւ պաշտպանության գերատեսչությունների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերը»։
Շոյգուն Բելառուսն անվանել է Ռուսաստանի «հավատարիմ դաշնակից եւ հուսալի գործընկեր» եւ ասել, որ երկու երկրները միասին կդիմակայեն «կոլեկտիվ Արեւմուտքին», որն իբր չհայտարարված պատերազմ է մղում իրենց դեմ։ Միեւնույն ժամանակ, Շոյգուն նշել է, որ խոսքը Բելառուսին միջուկային զենքի փոխանցման մասին չէ. դրա կիրառման որոշումը կայացնելու է Մոսկվան։