Այսօր՝ 05 հունիսի 2023թ., 00:00
Այսօր Հայաստանում ունենք մի կառավարություն, որն ամբողջովին հայկական շահերի դեմ է աշխատում. Մուրադ Փափազյան Սահմանապահ Այգեհովիտում տեղի է ունեցել 17-րդ դարում կառուցված եկեղեցու վերաօծումը Չավուշօղլուն և Աքարն այլևս նախարարներ չեն Հրադադարի ռեժիմի խախտում՝ Մարտակերտում Մեզ 100 տղամարդ է պետք՝ կյանքը զոհելու և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ. Աղվան Վարդանյան Օրվա հանդիպումները Տիգրանաշենը «անկլավի» կարգավիճակ չի ունեցել. Թաթոյան Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության չայցելել Իրան Ղրիմից հյուսիս Ջանկոյ քաղաքում ուկրաինական ԱԹՍ է խփվել Համերգ` «Իմ տեսնող աշխարհը» խորագրով, նվիրված երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակին Արգենտինայի հայ համայնքը մերժել է Կորդոբայի փոխքաղաքապետի թեկնածուին՝ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռեժիմին աջակցելու համար Իշխանության պատճառով տաբեր երկրներ ՀՀ-ն ներքաշում են այս կամ այն ձևաչափերում. Գեղամ Մանուկյան Բայդենի Կոլորադո այցը ուղեկցել է գաղտնի ծառայության աշխատակցուհիների թիմը Ընտրեք մոդելը, Հայէ-ն կառաքի հաշված րոպեների ընթացքում Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թափ-լոտը Խաբել են, թե հանդիպում չի կայանա․ Բացառիկ մանրամասներ` Մոլդովայում հայերի հետ Փաշինյանի հանդիպումից Արդահանում ծնված թուրք գեներալը Թուրքիայի պաշտպանության նախարար է նշանակվել Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը. monumentwatch.org «Մակո» և «Զիգենյա» բրենդների տեսականին «Պրոֆ-Գլասսի» աշխատանքներում Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցով իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ Բաբկեն Թունյանը՝ խայտառակ իրավիճակում Փաշինյանը նոր ապաստան ունի. Մինչդեռ 2019-ին էին կառավարության շենքում կապիտալ վերանորոգում արել Ո՞ր դատավորներն են ԲԴԽ-ի հաջորդ թիրախը Արայիկ Հարությունյանն սկսել է տեղից տեղ շարժվել Գերմանիայում հրապարակն ուզում են կոչել երգչուհի Թինա Թրների անունով Պետբյուջեի հաշվին շրջագայողը Նե վինավատայա յա. նախարարի պաշտոնը Գրիգոր Մինասյանը ստացել է իրավապահներին աջակցելու գնո՞վ Հնդկաստանի վարչապետը խորհրդակցություն է հրավիրել երկաթուղային ահավոր աղետի առիթով Ինչո՞ւ վերածվեցինք «հրշեջների» ԱՄՆ-ում հայտնաբերվել է փղերի գերեզմանոց Հայաստանում ճանապահներն անցանելի են. Լարսը բաց է Իշխանությունը հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը բարենպաստ վիճակ է ստեղծում Ադրբեջանի լկտիության առումով. պատգամավոր Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով զոհվել է առնվազն 288 մարդ Զելենսկին Ալիեւի «հետագա» օգնության հույս ունի Ամերիկյան ԱԹՍ-ի արհեստական ​բանականությունը որոշել է վերացնել իր իսկ օպերատորին Ալ Պաչինոն հղի ընկերուհուց հայրությունը հաստատող թեստ է պահանջել Փոքրիկ, թափանցիկ, բայց 8/256 ԳԲ հիշողությամբ․ Unihertz-ը ներկայացրել է Jelly Star արտասովոր սմարթֆոնը Հայտնի է աշխարհի ամենահարուստ դերասանուհին Apple-ը հերքել ԱԴԾ հայտարարությունը ռուսաստանցիների լրտեսմանը մասնակցության մասին Սպիտակ տան սիզամարգում ուղղաթիռից դուրս գալիս Բայդենը գլուխը խփել է դռանը Թող իր սերունդներին փոխանցի իր տան կադաստրի հասցեն. Արթուր Խաչատրյան ՀՀ նախագահի աշխատակազմը 2022թ. ծախսել է 16,6 տոկոսով ավելի քիչ միջոցներ, քան 2021-ին Ճարպերով և շաքարով հարուստ սնունդը կարող են իջեցնել քնի որակը Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր Իսպանիան այս ամառ ավելի շատ զբոսաշրջիկներ է սպասում, քան մինչև COVID-19 համաճարակը Փաշինյանին հարցաքննել են, բայց որպես վկա Վարչապետի աշխատակազմը պահելու ծախսերը 2022թ. ավելացել են 1,3 մլրդ դրամով Դատախազը քննիչին հանձնարարել է Ղայթմազյանին մեղադրանք ներկայացնել, ձերբակալել, ապա դիմել դատարան՝ կալանքի Մայրը և երեխան հյուր են եղել այդ տանը, որի պատուհանից էլ կինը երեխայի հետ ցած է նետվել. հարցաքննվել են կնոջ ազգականները Արցախից 18 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ Կարմիր խաչի միջնորդությամբ Երկու ելույթ 2017թ․ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից՝ առանց մեկնաբանության Կրակոցներ` Վանաձորում, տղամարդը, տեսնելով պարեկներին, պարկով գողոնը շպրտել է և դիմել փախուստի ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պետպարտքի շեմի մասին օրինագծին Սեւ պղպեղն իջեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը Սահմանադրական դատարանը 733 մլն դրամ է ծախսել Դանակահարել է հասակակցին, ապա հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է հիվանդանոցում Գերմանիայի մայրաքաղաքում անհայտ տղամարդը մեքենայով բախվել է Դաշնային կանցլերի դարպասներին Արայիկ Հարությունյանի համար ժամանակը շատ թանկ է, որ մետրոյով երթևեկի Ֆեյքերի մասին հարց եմ տալիս, միանգամից բռնկվում եք. Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանին Ցեղասպանության ընդունման պահանջի ժխտումը որևէ իշխանության մասնավոր իրավունքը չէ․ Արտյոմ Վարդանյան Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան ՌԴ Սմոլենսկի մարզի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները ենթարկվել են անօդաչուների գրոհի Գործող իշխանությունն առաջնային պլանում չի դնում ցեղասպանության ճանաչման գործընթացը. ցեղասպանագետ Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են պաշտոններից Էրդողանն իր հայտարարագրում նշել է 295 հազար դոլար պարտք ունենալու մասին «Մաշված ու խամրած». մետրոպոլիտենի կայարանից հեռացվել է Պատմական Հայաստանի քարտեզը Ահազանգ Արարատի մարզից․ խնդիրը պահանջում է հրատապ լուծում․ Գառնիկ Դանիելյան «Տնտեսական աճ չեմ նկատում, գնաճ կա, թոշակներն էլ ցածր են». հարցում Mitsubishi-ն Yamaha աուդիոհամակարգով նոր քրոսովեր է պատրաստում Տղան ասել է՝ վճարի սենյակի գումարը, քրեականի պետն էլ ասել է՝ ես կորոշեմ՝ երբ ու որքան վճարեմ Ուկրաինան տեղեկացրել է գիշերը Կիեւին հասցված հարվածի մասին Գերմանիայի հայ համայնքի խորհուրդը զորակցում է Արցախի ԱԺ-ին դատապարտում Փաշինյանի արած հայտարարությունը Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքները խստորեն դատապարտում են Փաշինյանին Սփյուռքում որոշել են ֆեյք ղեկավարնե՞ր նշանակել ՀԲԸՄ-ն մտահոգված է, որ Հայաստանն արցախահայության ճակատագիրը կհանձնի թշնամուն Երբ թուրքը խոսում է խաղաղության մասին, նշանակում է կոտորած է ծրագրում․ Արա Պողոսյան Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ
Հարցում

Արցախի Ազգային ժողովում այսօր ներկայացվել են իրականացված ծախսերը

Մայիսի 24-ին հրավիրվել է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցում էր նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են մի շարք առանցքային ոլորտների 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունները: Այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովը։

«Գյուղատնտեսության ոլորտի բյուջեն նախատեսված էր 8 մլրդ 19,5 մլրդ դրամի չափով, փաստացի ծախսվել է 6 մլրդ 372 մլն դրամ: Կատարողականը կազմել է 79,5 տոկոս:

Բուսաբուծության կատարողականը 60,1 տոկոս էր, անասնաբուծությանը՝ 66,1 տոկոս:

Պատգամավորական հարցադրումները նոր մարտահրավերներին դիմագրավելու, ինքնաբավ տնտեսություն ստեղծելու վերաբերյալ էին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն նախատեսված էր 16 մլրդ 541 մլն դրամի չափով, փաստացի ծախսվել է 14 մլրդ 835 մլն դրամ, կատարողականը կազմել է 89,7 տոկոս:

Էներգետիկ ոլորտի բյուջեն 7 մլրդ 862 մլն դրամ էր, կատարողականեը կազմել է 90,3 տոկոս:

Տրանսպորտի ոլորտի բյուջեն 260 մլն դրամ էր, կատարողականը՝ 48 տոկոս:

Տարածքային կառավարման բյուջեն 2 մլրդ 250 մլն դրամ էր,կատարողականը ՝ 66 տոկոս:

Բնակարանային վարձի փոխհատուցմանն է ուղղորդվել 5 մլրդ դրամ, ծրագրից օգտվել է 2003 քաղաքացի:

Պատգամավորական հարցադրումները արևային էներգիայի մասնաբաժնի, ինտերնետ կապի որակի վերաբերյալ էին:

Քաղաքաշինության հատկացումները նախատեսված էին 29 մլրդ 190 մլն դրամի սահմաններում, փաստացի ծախսվել է 33 մլրդ 133 մլն դրամ, լրացուցիչ միջոցները ուղղորդվել են քաղաքացիական պաշտպանությանը:

Տրամադրված միջոցները ուղղվել են տեղահանված բնակիչների համար բնակելի տների կառուցմանը, հրետակոծությունից տուժած և տիրազուրկ տների վերանորոգմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական նշանակության շինարարական աշխատանքներին:

Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի բյուջեն 1 մլրդ 69 մլն դրամ էր պլանավորած, կատարողականը կազմել է 94,8 տոկոս:

Համատեղ նիստի աշխատանքները շարունակվել են ընդմիջումից հետո:

Հաշվետվությամբ հանդես են եկել պետական կոմիտեների, հիմնադրամների ու հանձնաժողովների ղեկավարները:

Ջրային կոմիտեի բյուջեն նախատեսված էր 10 մլրդ 363 մլն դրամի սահմաններում, որից 8,8 մլրդ դրամը ծախսվել է ոռոգման համակարգի վրա: Հաշվետու տարում իրականացվել են Բադարայի ջրամբարի պատվարի կառուցման աշխատանքները :

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար 2022թ տարեկան ֆինանսավորումը կատարվել է հաստատված բյուջեի 78 տոկոսով, որը կազմել է 187,1 մլն ՀՀ դրամ: Փաստացի ֆինանսավորման 89.5 տոկոսը կամ 167.5 մլն ՀՀ դրամը ուղղվել է աշխատավարձային հոդվածին, 10.5 տոկոսը կամ 19.6 մլն ՀՀ դրամը՝ հանձնաժողովի պահպանման այլ հոդվածներին:

Համաձայն Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Սևակ Հարությունյանի ներկայացրած տվյալների՝ հիմնադրամին 2022 թ.պետական բյուջեից որպես աջակցություն հատկացվել էր 3 մլրդ 980 մլն 325 հազ ՀՀ դրամ: Այն ծախսվել է ըստ առանձին ծրագրային ուղղությունների:

2022 թվականին Հիմնադրամի կողմից շարունակվել է 2020թ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի գործարկումը, որի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 4 մլրդ 995 մլն 377 հազ ՀՀ դրամ:

Պատգամավորների հարցադրումները ժամկետանց վարկերի մասին էին:

Սեփական միջոցների, առևտրային բանկերից ստացված վարկերի և պետական բյուջեից ֆինանսավորված գումարների հաշվին գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը 2022թ. իրականացրել է 6 մլրդ 126 մլն 700 հազ ՀՀ դրամի աջակցություն:

Կատարողականը բոլոր ծրագրային ուղղություններով 100 տոկոս էր:

ԱՀ բնակարանային կոմիտեին պետական բյուջեից հատկացվել էր 5 մլրդ 445 մլն 940,657 հազ ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 4 մլրդ 343 մլն 333, 714 հազ ՀՀ դրամ կամ 77,9 տոկոսը:

Աշխատակազմի աշխատանքները կազմակերպելու նպատակով 2022 թ. պետական բյուջեով նախատեսված 192 մլն 899,9 հազ դրամից ծախսվել է 179 մլն 3.7 հազ դրամը, տնտեսումը կազմել է 13 մլն 896,2 հազ դրամ:

Կոմիտեի միջոցները ուղղվել են պատերազմական գործողությունների հետևանքով զոհված(մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների համար Հայաստանի Հանրապետությունում բնակարանային մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցությամբ տրամադրված հիփոթեքային վարկերի մասով կանխավճարի և ամենամսյա վճարների մարմանը,ինչպես նաև շահառուների կենցաղային պայմանների բարելավման նպատակով բնակտարածքի կահավորման հետ կապված գույքի և կենցաղային տեխնիկայի ձեռք բերմանը:

Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի հաստատված բյուջեն 181 մլն 827 հազ դրամ էր, որից ծախսվել է 166 մլն 13 հազ ՀՀ դրամը:

Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի փոխանցմամբ՝ 2022 թ. ճշտված պլանի համաձայն կոմիտեի բյուջեն կազմել է 1 մլդ 246 մլն 829 հազ ՀՀ դրամ, որից ֆինանսավորվել է 1 մլրդ 560 հազ ՀՀ դրամը: Համակարգի պահպանման ծախսերը կազմել է 88 մլն 630 հազ ՀՀ դրամ, տնտեսվել՝ 10 մլն ՀՀ դրամ:

Կոմիտեի կողմից քննարկվել և համապատասխան որոշումներ են կայացվել 2017 անհատական գործով, որի ընդհանուր գումարը կազմել է 5 մլրդ 962 մլն 375 հազ ՀՀ դրամ ՝ կանխիկ գումարի տեսքով 3 մլրդ 546 մլն 245 հազ ՀՀ դրամ, մուրհակի տեսքով՝ 2 մլրդ 416 մլն 129 հազ ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan