Խոշոր բացահայտում. Օրգովի բնակչի ճամպրուկում հայտնաբերվել է «սուբուտեքս» թմրամիջոցի 900-ից ավելի հաբ
![](/timthumb.php?src=/disc/24-05-23/6a6ff5419d37dfe4cf065dca1503d4b4.jpg&w=708)
Աշտարակի ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արագածոտնի մարզի Օրգով գյուղի մի բնակիչ մքսանենգ ճանապարհով ներկրում է թմրանյութ եւ դրանք իիրացնում:
ՊԵԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մայիսի 22-ին ժամը 15.30-ի սահմաններում Օրգով գյուղում 56-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց ոստիկանության բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած ծանրոցում հայտնաբերվեցին բուպրենոֆին տեսակի թմրանյութ պարունակող սուբուտեքսի 860 ամբողջական եւ 47 վնասված հաբ: